Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյան. «Սերժ Սարգսյանի պահվածքն ապշեցուցիչ է»

Սեպտեմբեր 05,2013 18:50

«Բոլորն էին ասում, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման խնդիրը խիստ զայրացրել էր ռուսական կողմին: Ռուսաստանը դա ընկալում է այսպես՝ Հայաստանն առաջին քայլն է արել, որպեսզի դուրս գա ռուսական ազդեցության գոտուց: Եվ հիմա Վլադիմիր Պուտինը հասկացրեց, որ եթե դուրս գաք Ռուսաստանի ազդեցության գոտուց, ապա բարի եղեք ապահովել նաեւ ձեր անվտանգության համակարգը: Սա շատ պարզ խնդիր էր»,- Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի հայտարարությունն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Մեր հարցին՝ եթե այդքան պարզ էր ամեն ինչ, այդ դեպքում ինչո՞ւ էր հայկական կողմը մոտ 4 տարի բանակցություններ վարում եվրոպական կողմի հետ, դա բեմականացո՞ւմ էր՝ քաղաքագետը պատասխանեց. «Նման բան համաշխարհային պրակտիկայում ես չեմ տեսել, որ երկրի պաշտոնյաները հայտարարեն, որ իրենք ուզում են մեկ այլ ուղղությամբ շարժվել, մեկ օրում դա հանկարծ փոխեն»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այդպիսի քաղաքականություն վարելով՝ հայկական կողմն ուզում էր Հայաստանի գինը բարձրացնել Ռուսաստանում՝ Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Եթե իրենք այդպես են մտածել՝ ես պարզապես խոսք չունեմ ասելու: Հիմա ինձ էլ է հետաքրքիր, թե ինչ պատասխան կտա Սերժ Սարգսյանը եվրոպական կառույցներին, որովհետև, ըստ էության, այդպիսի պահվածքն ապշեցուցիչ է: Երկրի ղեկավարը իր պաշտոնական քարոզչությունն ու գիծը մի ուղղությամբ է տանում, վերջին 3 օրվա մեջ 180 աստիճան փոխվում է եւ այլ որոշում է կայացնում»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը երկրում իշխանափոխության նոր ալիք բարձրացնի՝ քաղաքագետն ասաց, որ դրա համար պոտենցիալ չի տեսնում. «Այս պահի դրությամբ չեմ տեսնում նման բան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Ջարմանակլի է, որ հարգելի քաղաքագետը նման բան չի հիշում: 1939 թվականին ԽՍՀՄ-ը նույն բանն արեց` բանակցելով Անգլիայի ու Ֆրանսիյաի հետ, բայց հանկարծ կնքելով համաձայնագիրը Գերմանիայի հետ: Պատմությունը կրկնվող բան է;

  2. Maxim says:

    Եթե խոսքը,՝ Մոլոտով-Րիբենտրոպ գախտնի պրոտոկոլի մասին է, ապա վերջը ի՞նչ եղավ:

  3. Mariam says:

    Բայց ցավոք մենք ԽՍՀՄ-ի նման գերտերություն չենք: Ինչը այն ժամանակ ներվել է ԽՍՀՄ-ին, մեզ չեն ների: Ավելին, մենք նույնիսկ Ադրբեջանի հետ ոտք չենք կարող մեկնել, քանի որ նրանց նավթային դոլարները ամեն խնդիր կլուծեն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30