Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընթացիկ նորոգման են ենթարկվել մայրաքաղաքի մի շարք կամուրջներ և կամրջային կառուցվածքներ

Սեպտեմբեր 05,2013 18:38

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված են թվով 25 կամուրջների, ուղետարների և ուղեանցների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքներ: Գործընթացն իրականացնում է մրցութային կարգով ընտրված «Կամուրջշին» ընկերությունը:

Գարնանից մեկնարկած ծրագրի նպատակը կամուրջներն  ու կամրջային կառուցվածքները մշտապես աշխատանքային վիճակում պահելն ու նաև քաղաքային միջավայում  դրանց անհրաժեշտ գեղագիտական տեսքը ապահովելն է: Կամուրջների վրա այս կամ այն տեսակի աշխատանքի իրականացումն ի հայտ է գալիս մասնագիտական ուսումնասիրության արդյունքում: Հիմնականում կարգաբերվում են երթևեկելի գոտիները, վերասվաղվում են պատերի ու առաստաղի հատվածաբար թափված ծեփոնները, փոխվում են եզրաքարերը և այլն: Առանձին աշխատանքներ, ծանրաբեռնված երթևեկությամբ պայմանավորված, իրականացվում են գիշերային ժամերին:

Այժմ «Կամուրջշինի» մասնագետները ներկում  ու պատշաճ տեսքի են են բերում Դավթաշենի կամրջի մետաղական կրող կոնստրուկցիաները: 2013թ. մայրաքաղաքի կամուրջների սպասարկման և ընթացիկ նորոգման համար նախատեսվել է 90 միլիոն դրամ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30