Երկու օր առաջ` ընտանեկան վիճաբանության ժամանակ վանաձորցի 74-ամյա Յուրիկ Թ.-ն կացնով հարվածներ է հասցրել կնոջ ու հարսի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Նրա կինը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, 74-ամյա վանաձորցին ձերբակալված է, կացնահարության պատճառներն էլ ճշտվում են:
«Յուրիկ Թամազյանը ձերբակալվել է, նրա վրա էլ են հայտնաբերվել վնասվածքներ, դեպքից հետո փորձել է ինքն իրեն վնասել, բայց թե ինչու, տեղեկություն չունենք»,-տեղեկացրին մեզ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ սեպտեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ