Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսային միությանը միանալը սպառնալիք է Հայաստանի անկախության համար

Սեպտեմբեր 05,2013 18:10

Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնողները զրկվում են ազատ առևտրի այլ գոտիների միանալու հնարավորության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելուց: Այսինքն` մտնելով Մաքսային միություն, մենք չենք կարողանա Եվրամիության Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն (ենթադրում է զրոյական մաքսատուրքերով առևտուր ԵՄ երկրների հետ և եվրոպական չափանիշների ներդրում ամբողջ տնտեսությունում) միանալու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել, քանի որ ԵՄ-ն մեզ վերաբերող հարցով, բնականաբար, չի բանակցելու ռուսների հետ:

Մի կողմ թողնենք այն, որ տնտեսական տեսակետից Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց Հայաստանի օգուտները անհամեմատելի են Մաքսային միության հետ: Եվ մի կողմ թողնենք այն, որ տնտեսական լուրջ վնասներ ենք կրելու, ինչպես օրինակ, շաքարավազի, մսի կամ շինարարական ապրանքների թանկացումն են, քանի որ մենք դրանք ներմուծում ենք գերազանցապես երրորդ (Մաքսային միության մեջ չմտնող) երկրներից:

Մաքսային միությունը ներկայիս ավտորիտար` խորհրդային հոգեբանությամբ առաջնորդվող, համատատարած կաշառակերությամբ և խոսքի ազատության բացակայությամբ «փայլող» Ռուսաստանի սահմանները մեծացնելու փորձ է` այլ երկրներին ինքնիշխանությունից զրկելու հաշվին: Ինքնիշխանության քաղաքական կորուստն էլ փորձ է արվելու ամրագրել Եվրասիական միության ստեղծմամբ:

Հայ ժողովուրդը եվրոպական և ոչ թե ռուսական քաղաքակրթության մաս է. մենք կրում ենք ժողովրդավարական արժեքային համակարգը և չենք հանդուրժելու օտարի լուծը, քանի որ ազատությունն ու անկախությունը մեր ինքնության հիմքն են:

Մենք մտահոգված ենք, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը փաստացի կկորցնի իր ինքնիշխանությունը, որն էլ որոշ ժամանակ անց կարձանագրվի իրավական հարթությունում, այն է` աշխարհի քաղաքական քարտեզից Հայաստանի վերացմամբ:

Հանդիսանալով ՀՀ ազատ քաղաքացի և մտահոգված լինելով մեր պետականության ճակատագրով, հաշվի առնելով չկշռադատված որոշումների կայացման հետևանքով անցած 90 տարիներին մեր պետության կրած վնասները, որոնք խեղաթյուրել են մեր ազգային արժեքային համակարգը, հայտարարում ենք, որ

ԿԿԻՐԱՌԵՆՔ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ԴԱՎԱԴԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

 

«Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» նախաձեռնության հայտարարությունը Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարության վերաբերյալ: Խումբը ստեղծվել է սեպտեմբերի 3-ին և արժանացել ավելի քան 3000 օգտատերերի հավանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30