Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը` սահմանադրական հանձնաժողովի մասին. «Դա նախագահի նստավայրի պատվերի շրջանակներում է» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2013 17:20
hramanagir

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ այս պահին նախագահը որոշեց նման որոշում կայացնել, մանավանդ, որ սահմանադրական բարեփոխումների մասին ամիսներ շարունակ խոսվում էր, նաև այդ խնդրին էր անդրադարձել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պարոն Մարտիրոսյանի կարծիքով` երկրի հիմնական քաղաքական դերակատարները հասկանում են, որ մենք այս պահին ունենք ավելի կարևոր խնդիր, թեև սահմանադրական փոփոխություններն էլ են կարևոր: Շարունակելով միտքը մեր զրուցակիցն ասաց. «Բայց եթե մենք շարունակում ենք այս կառավարման համակարգը` անկախ նրանից Սահմանադրությունում ինչ է գրված, էլի ունենալու ենք նույն ոչ ֆորմալ հարաբերությունները կառավարական համակարգում: Ունենալու ենք օլիգարխիկ կառավարման համակարգ, ուստի փոփոխությունները ոչինչ չեն տալու, առավել ևս, եթե Մաքսային միության շրջանակում համագործակցությամբ ընդօրինակում ենք կառավարման այն մոդելները, որոնք այդ տարածքներում են ընդունված»:

Հետաքրքրվեցինք` հանձնաժողովի աշխատանքներից լուրջ ակնկալիքներ ունե՞ն, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ցավոք, թեև հանձնաժողովում կան իմ կողմից հարգված պրոֆեսիոնալներ, այնուամենայնիվ, դա քանի որ բացառապես նախագահական նստավայրի պատվերի շրջանակներում է, և այդ հանձնաժողովում չկան այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մտավախություն ունեմ, որ դրա աշխատանքն էլ հնարավոր է արդյունավետ չլինի: Չէ՞ որ սահմանադրական փոփոխությունները տվյալ պահի քաղաքական իրավիճակի արտացոլումն են: Եթե քաղաքական պահանջ կա մենաշնորհի վերացման, ապա Սահմանադրության մեջ այնպիսի մեխանիզմներ են դրվում, որոնք հնարավորություն չեն տալիս մենաշնորհների առաջացման»:

Հետաքրքրվեցինք` այն, որ հանձնաժողովում ընդդիմությունից գործիչներ ներգրավված չեն դա և՞ս քաղաքական պատվերի շրջանակներում է: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե, նախագահի նստավայրը ձևավորել է հանձնաժողովը, և այնտեղ ընդդիմությունը որևէ ներկայացուցիչ չունի: Նախագահը ըստ Սահմանադրության լիազորված է այդպիսի հանձնաժողով ստեղծել: Սակայն հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին սպասենք երևի, քանի որ այնտեղ հարգված մարդիկ կան, և հույս ունեմ, որ ինչ-որ նորմալ բան կունենանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30