Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի հովվին թարգմանելու համար քննիչը հրավիրել է ընթերակա

Սեպտեմբեր 05,2013 16:53

 Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 3-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր բերել «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, փաստաբան Ամո Շարոյանը:

Ըստ Ա.Շարոյանի, վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մ. Ռեհանյանի նախագահությամբ, առանց ստուգելու և պատճառաբանելու իրենց կողմից նշված դատավարական իրավունքի խախտումները, որն ազդել է գործի ելքի վրա, ինչպես նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 3-ի որոշման օրինականությունը, որոշել է մարզի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ բերված վերաքննիչ բողոքը մերժել է։

Ինչպես մենք տեղեկացրել ենք, եզդի հովիվը՝ Իշխան Մամոյանը «Մերսեդես» մեքենայի հարվածից ստացել էր բազմաբեկորային վնասվածներ, ինչը, ըստ նրա պաշտպանի, նախաքննական մարմինը թաքցրել էր, ավելին, արձանագրել էր, որ հովիվը դրանք ստացել է ոչխարների հարվածից, այն ոչխարների, որոնք սատկել էին նույն ավտոմեքենայի հարվածից:

«Ինչո՞ւ է ճանապարհի լայնությունը արձանագրել 8 մետր 43 սմ, երբ իրականում ճանապարհի լայնությունը 8 մետր է։ Ինչո՞ւ դեպքի վայրում չեն արձանագրվել ոչ արգելակման հետքը, ոչ անվադողի հետքը, ոչ սկզբնական հարվածի տեղը, ոչ էլ այլ հետքեր։ Ինչո՞ւ է քննիչը փորձագետին ելակետային տվյալ տվել, որ «Մերսեդեսի» լապտերները լուսավորում են 5-6 մետրից, երբ իրականում դրանք լուսավորում են մոտ 40–50մ։ Ինչո՞ւ է փորձագետին սխալ ելակետային տվյալ տրվել և չի նշվել, որ սկզբնական հարվածը տեղի է ունեցել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հանդիպակաց գոտում»,- վերաքննիչ դատարանում իր բողոքը ներկայացնելիս հարցրել էր Ա.Շարոյանը:

Մեր զրույցի ժամանակ, վերջինն ասաց նաեւ, որ դատաքննության ընթացքում միջնորդել են, որպեսզի դատական նիստին հրավիրվի դատաբժշկական փորձագետը, պարզելու համար, թե արդյոք Իշխան Մամոյանի մարմնական վնասվածքները առաջացել են ոչխարի հարվածի հետևանքով, թե շարժվող տրանսպորտի որևէ մասի հարվածի հետևանքով: Սակայն այն մերժվել է դատարանի կողմից։ «Դատարանը դատաավտոտեխնիկական փորձագետին նույնպես չհրավիրեց և չպարզեց, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի լապտերները լուսավորում են 5–6, թե 40–50 մետրից։ Դատարանը մերժեց մի շարք այլ հարցեր, որոնք պետք է ստուգվեին դատաքննության ընթացքում։ Նույնիսկ չպարզեց, թե ինչպես թարգմանչի փոխարեն քննիչը քննության էր հրավիրել մեկ ընթերակայի»,-ասում է Ա.Շարոյանը:

Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը, եւ Ա. Շարոյանը դիմել է Վճռաբեկ դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սուրեն says:

    Այսել շուրջ 2-3 ամիս է հետևում ենք այս անարդարությանը,միթե չի վերացվի կեղծիքը, անարդարությունը,բավական է վայ իրավապահներ վերացրեք Ձեր իսկ կողմից գործաց անարդարությունը:Ձեր կատարածը հարիր չի մեր հասարակությանը և մեր ընդհանուր տանը:Սուրեն

  2. Համլետ says:

    Մեր նախագահին,մեր անվտանգության և օրենքի գերակայության երաշխավորին,ի սեր Աստծո խնդրում ենք հանձնարարեք վերացնել այս չարաբաստիկ որոշումը,հավատացեք այն ամենուր <> մթնոլորտ է ստեղծում:Համլետ

    • Համլետ says:

      Մեր նախագահին,մեր անվտանգության և օրենքի գերակայության երաշխավորին,ի սեր Աստծո խնդրում ենք հանձնարարեք վերացնել այս չարաբաստիկ որոշումը,հավատացեք այն ամենուր մթնոլորտ է ստեղծում:Համլետ

  3. Համլետ says:

    Մեր նախագահին,մեր անվտանգության և օրենքի գերակայության երաշխավորին,ի սեր Աստծո խնդրում ենք հանձնարարեք վերացնել այս չարաբաստիկ որոշումը,հավատացեք այն ամենուր Գաղջ մթնոլորտ է ստեղծում:Համլետ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30