Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ կրակոցները գյուղի բնակիչների համար սովորական են դարձել: Նրա խոսքերով ՝ երեխաները, չնայած վախին, դպրոց եւ մանկապարտեզ են հաճախում: Այգեպարի դպրոց է հաճախում 56, մանկապարտեզ՝ 23 երեխա: «Ծնողներին ասել ենք, որ կրակոցների դեպքում նրանք կարող են երեխաներին դպրոցից եւ մանկապարտեզից տուն տանել, որպեսզի երեխաներն այդ ժամանակ մենակ տուն չգնան»,-ասաց գյուղապետը:
Ներքին Կարմիր աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ սեպտեմբերի 4-ի երեկոյան, ժամը 17-19-ը ադրբեջանական զինուժը գնդակոծել է գյուղը, գնդակները դիպել են մի բեռնատար մեքենայի: Գյուղապետին հարցրինք բնակչության հոգեվիճակի մասին:
«Ի՞նչ ասեմ, լեղաճաք էլած ժողովուրդ է, էլի», -տխուր պատասխանեց համայնքի ղեկավարը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծում եմ այդ խնդիրը լուծելու համար պետկ է կառուցել պատեր որոնք կպահպանեն բնակիչներին դիպուկահարներից. Իսրայելում այդ փորձը կա:
Թուրքերին այսօրվա սահմանից մեկ կմ հեռացնելը չորս մասնագետի գործ է, երեք կմ հեռացնելը` տասներկու մասնագետի, ընդհանրապես հեռացնելը` մեկ մասնագետի եւ տասը հոգիանոց խոպանչիների բրիգադի:
Քսաներկու տարի առաջ նման գործողությունների համար ՀՀ-ի ծայրագույն առաջնորդները լավագույն դեպքում պատժում էին, իսկ հիմա երեւի մտածող էլ չկա, ուր մնաց իրագործող:
ճիշ կլիներ եթե ճիշտ լուսանկար տեղադրեիք