Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը բարձրաձայնել է ամերիկահայերի ընդդիմությունը Սիրիայի ուղղությամբ հարվածների իրականացման հարցում

Սեպտեմբեր 05,2013 16:08

«Ազատություն» ռադիոկայանԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրել է նամակ, որտեղ արտահայտվում է ամերիկահայ համայնքի խորը մտահոգությունը Սիրիայի հայկական բնակչության ճակատագրով

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրել է նամակ, որտեղ արտահայտվում է ամերիկահայ համայնքի խորը մտահոգությունը Սիրիայի հայկական բնակչության ճակատագրով և Սիրիայի բոլոր քաղաքացիների բարեկեցությամբ: Նամակը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է դեմ հանդես գալ ԱՄՆ-ի կողմից Սիրիային հարվածներ հասցնելու որոշման:

«Այն ժամանակ, երբ մեր երկրի ընտրված ներկայացուցիչներն այս շաբաթ կհավաքվեն՝ քննարկելու համար Սիրիայում գտնվող թիրախների դեմ ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները, մենք, որպես ամերիկահայեր, ցանկանում ենք մեր ձայնը միացնել մեր այն համաքաղաքացիների ձայներին, որոնք ընդդիմանում են ամերիկյան ռազմական հարվածներին և բռնության ահագնացմանը» – ասված է հաղորդագրության մեջ:

«Նման ահագնացումը, ամենայն հավանականությամբ, հետագա մարտահրավերներ կստեղծի և լրացուցիչ լուրջ վնաս կպատճառի քրիստոնյա համայնքներին, այդ թվում՝ Սիրիայի հայ փոքրամասնությանը», – ասված է ամերիկացի կոնգրեսականներին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանի հղած նամակում:

«Արդեն իսկ անչափ շատ արյուն է հեղվել, եղել են անչափ շատ վայրագություններ և անչափ շատ տառապանք: Ագրեսիայի ահագնացումը ո՛չ կյանքեր կփրկի, ո՛չ կնպաստի խաղաղության հաստատմանը», – ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Նույն նամակում Խաչիկյանը նշել է, որ ամերիկահայերին շարունակում է անհանգստացնել այն հարցը, որ «չնայած հարյուր միլիոնավոր դոլար կազմող գումարների հասնող ծախսերի, լուրջ տարբերություն է մնում ԱՄՆ-ի կողմից տրամադրվող և մարդասիրական այն օգնության միջև, որն իրականում հասնում է Հալեպում և ամբողջ Սիրիայում բնակվող՝ վտանգի տակ գտնվող հայկական և այլ փոքրամասնություններին»:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30