Ալեքսան սրկ. Գալայճյանը Հալեպից է, երեք շաբաթ է՝ Երեւան է տեղափոխվել: Նա կրթությունը կշարունակի ԵՊՀ-ում, եւ մագիստրատուրայում իբրեւ լրագրող կմասնագիտանա: Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ Դպրեվանքում թրծվել ու իր խոսքով՝ «գլխագիր» մարդ է դարձել, բայց ընտրել է լրագրողի մասնագիտությունը, որովհետեւ. «Ամեն մարդ կոչում ունի ի վերուստ: Ես կզգամ, թե Աստված ինձի ավելի շատ գրելու եւ խոսելու շնորհք տված է»: Ալեքսան սարկավագն ասում է, թե ավելի շուտ էր ուզում գալ Հայաստան, բայց մտավախություն ուներ, որ իբրեւ հոգեւորական կառեւանգվի ահաբեկիչների կողմից:
Ալեքսան սարկավագի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կեցցես,՝ լավ մարդ, ընտրիր այն, ինչ քո հոգուն հարազատ է: Թեպետ համոզված եմ, որ եթե նույնիսկ
մասնագիտությունդ չփոխեիր, և մնայիր որպես հոգևորական, շատ ավելի անկեղծ, արդար, ազնիվ,
կծառայեիր Հայ Սռաքելական եկեղեցուն, քան նրա այսօրվա ծայրահեղ սրբազանները: