Սեպտեմբերի 3-ին, ժամը 05.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Վարդուշ Ղ.-ն և 1943 թ. ծնված Զեմֆիրա Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Վարդուշ Ղ.-ի սկեսրայրը` 1939 թ. ծնված Յուրիկ Թ.-ն, իրենց ննջասենյակում, վիճաբանության ժամանակ, կացնով հարվածել է իր և սկեսուրի` Զեմֆիրա Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Զեմֆիրա Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ սեպտեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Յուրիկ Թ.-ն ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն