Կառավարության անդամները հրավիրված են
Այսօր՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, Դիլիջանի միջազգային դպրոցում կկայանա արտասահմանյան համույթների համերգ, որոնք կներկայացնեն ռոկ, ռեպ, բլյուզ: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ ներկայումս Դիլիջանում է գտնվում Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի ղեկավար, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը: Քաղաքապետն ասաց, որ համերգին ներկա գտնվելու համար ինքը հրավեր է ուղարկել Հայաստանի կառավարության անդամներին: Ա. Սանթրոսյանը հայտնեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցը կգործի 2014 թվականի սեպտեմբերի 1-ից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ