«Սերժ Սարգսյանն իր քայլով նույնիսկ կոմպլեմենտարության փոքրիկ եւ կարճատեւ ճկունությունն էլ կորցրեց: Մի բան է, որ հայտարարեր՝ պատրաստ է քննարկելու, թե Մաքսային միությունն ի՞նչ է, ի՞նչ օգուտներ է տալու, բայց ինքը հստակ խնդրեց Պուտինին, որ նա թույլ տա, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն: Պուտինն էլ մեծահոգաբար թույլ տվեց եւ կարծեմ խոստացավ, որ կխոսի միության այլ անդամ երկրների հետ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությանը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
«Առավոտ» օրաթերթ