Այսօր կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը չպատասխանեց լրագրողների հարցին, թե ինչո՞ւ կառավարության շենքի մոտ ցուցարարներից մեկին «ոչխար» անվանեց:
Այսօր, երբ Գորիկ Հակոբյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ շտապելիս են եղել կառավարության նիստին, շենքի մոտ մի ցույց անող քաղաքացի լրագրողներին ասաց՝ «Ափսոս են ապարատները, դրանց մի նկարեք»: Ի պատասխան՝ Գորիկ Հակոբյանն ասաց. «Ընչի ես գոռում, այ ոչխար»: Մանրամասն՝ a1plusnews-ի տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հակոբյան Գյոռն այդ պահին ուղղակի տեսել է իր մռութի անդրադարձը իրեն ուղղված տեսախցիկի օբյեկտիվի մեջ ու իրերն անվանել իր իսկ անունով…
Շատ լավ է գրված: