Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Եվրոպան գալու է խնդրի, որ Ս. Սարգսյանը նախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը»

Սեպտեմբեր 05,2013 14:40

«Սերժ Սարգսյանի որոշումը բխում է Հայաստանի եւ Արցախի ազգային շահերից»

«Հայելի» ակումբի հյուրերը` քաղաքագետներ Հմայակ Հովհաննիսյանն ու Ալեքսանդր Մանասյանն անդրադարձան Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ:
Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ կանխատեսել էր, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հուսախաբ չի անի, ակնհայտ էր, որ եթե մի կողմը հուսախաբ լինի, այդ կողմը Եվրոպան պետք է լինի: Նա նշեց, որ Ս.Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում հուսախաբ անել, եւ այդպես էլ եղավ:
Aravot.am-ի հարցին` Հայաստանի շահերից բխո՞ւմ էր, դրակա՞ն քայլ էր՝ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ միանշանակ այդ հայտարարությունը հետխորհրդային ծրագրերի վերաբերյալ պատասխանատվության ստանձնելու առումով բխում է ՀՀ-ի եւ Արցախի շահերից: «Ս.Սարգսյանը կարող է գնալ գործարքների, բայց ՀՀ-ի եւ ԼՂ-ի ազգային շահերին դեմ չի գնա»,- վստահեցրեց Հմայակ Հովհաննիսյանը:
«Կոմպլեմենտարիզմը» մեր աչքի առաջ խեղաթյուրվեց,- կարծում է Հմայակ Հովհաննիսյանը, բայց լինելով ՀՀ ամենադժգոհ քաղաքացին Ս.Սարգսյանի իշխանությունից` ողջունում նրա ճիշտ քայլը` Մոսկվայում. «Եվրոպան, գալու է խնդրի, որ Ս. Սարգսյանը նախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը»:
Ալեքսանդր Մանասյանը` Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան ընտրությանը, նկատեց, որ «ամեն խոշոր խաղացող իր շահն է հետապնդում, ոչ մեկը Հայաստանի շահերը չի պաշտպանելու, մենք պետք է մեր շահը հետապնդենք: Եվրոպան մշակութային առումով առաջարկելու բան չունի Հայաստանին, ավելին, որոշ բաներ` կործանարար են, օրինակ` համասեռամոլությունը: Եվրոպան թշնամական գիծ է տեսնում»,- նշում է նա:
Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի բացառում «կոմպլեմենտարիզմը», -նշեց Ալեքսանդր Մանասյանը` կարեւորելով որ Հայաստանը երկխոսության հարթակ պետք է լինի, ոչ թե կռվախնձոր: «Վտանգ չկա, Սերժ Սարգսյանի որոշման մեջ»,- նշեց Ալեքսանդր Մանասյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30