Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ես նախընտրում եմ ապրել ոտքերի վրա, քան քարշ գալ չորեքթաթ՝ ինչ-որ երկրում»

Սեպտեմբեր 05,2013 14:38

«Եթե նման ճակատագրական որոշում են կայացնում, ես կնախընտրեի, որ դա արվեր հանրաքվեով»,-այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ մաքսային միությանն անդամակցելու, ասաց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ ԼՂՀ պատերազմի սկզբից սովետական բանակը, որը տեղակայված էր Ադրբեջանում, պայքարում էր Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ. «Մենք պատերազմի միջով ենք անցել: Մեզ մեր անկախությունը ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցել, մենք պայքարել ենք դրա համար: Ես նախընտրում եմ ապրել ոտքերի վրա, քան քարշ գալ չորեքթաթ՝ ինչ-որ երկրում: Դա մեր ժողովրդի մոտեցումն է: Պետք է վճարես՝ անկախության համար»:
Հարցին՝ մի կողմից ասում եք սպառնալիք է եղել, Սերժ Սարգսյանին պարտադրել են մտնել Մաքսային միություն, մյուս կողմից ասում եք՝ հանրաքվե պետք է լիներ, եթե սպառնալիք է եղել, այդ դեպքում ինչքանո՞վ էր արդարացված հանրաքվեն՝ պարոն Արզումանյանը պատասխանեց. «Ես մշտապես ասել եմ, որ Հայաստանի լեգիտիմություն չունեցող իշխանությունը չի կարող պաշտպանել ՀՀ ազգային շահը: Երբ քո արտաքին եւ ներքին լեգիտիմության պակաս կա, քեզ պարտադրում են ցանկացած որոշում: Եթե Հայաստանի ցանկացած ընտրված նախագահ ունենար մեծամասնության քվեն, շատ ավելի այլ դիրքերից կխոսեր միջազգային հանրության հետ: Շատ ավելի դժվար կլիներ բրյուսելներում կամ այլուր մեզ ինչ-որ բաներ պարտադրել, որովհետեւ թիկունքում կունենայիր ժողովուրդ: Ռուսական մամուլը հեղեղված է նրանով, որ հայ ժողովուրդը մշտապես ձգտում է ՌԴ-ի հետ ունենալ բարեկամական կապեր: Մեզ պետք է ճշտել՝ եթե մեր ժողովրդի մեծամասնությունը դեմ է, մեր իշխանությունները, լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ, կարող են իրենց պարտնյորներին ասել, որ ես ներկայացնում եմ մի հասարակություն, որը դեմ է այս զարգացումներին: Եկեք մտածենք, այնպիսի լուծումներ գտնենք, որոնք ընդունելի կլինեն իմ հասարակության համար: Քեզ երբ պահում են օտարի հովանավորչությամբ, այդ դեպքում դու պատրաստ ես ցանկացած բան զիջել՝ հանուն քո իշխանությունը պահելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30