Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Միգուցե ԲՀԿ-ում ինֆորմացիոն հոսքերի գծով խնդիրնե՞ր կան»

Սեպտեմբեր 05,2013 14:15

«Նման հայտարարությունն ինձ մոտ զարմանք է առաջացնում: Կամ միգուցե ԲՀԿ-ում ինֆորմացիոն հոսքերի գծով խնդիրնե՞ր կան»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ական որոշ գործիչների կողմից հնչող այն կարծիքներին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու մասին միանձնյա որոշում է կայացրել, այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը այսպիսի կարծիք էր հայտնել. «Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի, հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում ոչ կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի հետ»:
Արձագանքելով քննարկումների մասին շահարկմանը` պարոն Ավագյանը փաստեց. «Խնդիրը քննարկվել է Անվտանգության խորհրդում, և ես չէ, որ պիտի հիշեցնեմ որոշ գործիչների, այս դեպքում ԲՀԿ-ական, թե ինչ ներկայացվածություն ունի ԲՀԿ-ն անվտանգության խորհրդում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Mika says:

    Մաքսային Միությանը միանալը այնպիսի կարևոր հարց է, որ պետք է քննարկվեր ոչ միայն Անվտանգույան Խորհրդում, աայլ նաև ԱԺ-ի, քաղաքական ուժերի, և նույնիսկ հանրության հետ:

  2. Մարի says:

    Կարեն Ավագյան, հասկանալի է, թե ի՞նչ կարևորություն ունի Ձեր մեկնաբանությունը՝ ցեխից հանել ՀՀԿ-ն, բայց պետք չի ԲՀԿ-ի վրա ցեղ շպրտելով հասնել դրան ու առհասարակ կարծում եմ ընդհանրապես հնարավոր չի այդ բանը անել․․իզուր մի տանջվեք․

  3. Վլադ says:

    Կարծում եմ Մաքսային Միությանը միանալու որոշումը գեոքաղաքական և տնտեսական առումով այնչափ կարևոր որոշում էր ՀՀ-ի և նրա բնակչության համար, որ ենթադրում էր դրա քննարկումը ոչ միայն ԱԽ-ում, այլ նաև ՀՀԿ-ում` լայն կազմով, որպես իշխող կուսակցության (որը չի արվել այլ արվելու է այսօր` պոստ-ֆակտում), ԱԺ-ում, կարոևագույն քաղաքական ուժերի հետ, և որ ամենակարևորն է, ՀՀ բնակչության հետ… որևէ մեկը վորենշյալներից չի արվել, ինչի արդյունքն ու ապացույցը այն շոկն էր, որ առաջացրեց Հայաստանում Սերժ Սարգսյանի հայտարարության բարձրաձայնումը լրատվամիջոցներով

  4. Emka says:

    Պարոն Ավագյան հիշեցնեմ, որ Անվտանգության խորհրդով չի սահմանափակվում ՀՀ-ն…. պետք է հաշվի առնել անգամ ամենախուլ գյուղում ապրող գյուղացու կարծիքը.
    Ես հիշաչար չեմ, բայց Դուք այն մարդը չեք,ում մոտ զարմանք է առաջանում նման բաներից… Դուք փուչիկներից զարմացեք…սա զարմանալու բան չէ…Միևնույնն է մի պարզաբանում պետք է մտածեիք,,, Ձեզ էլ եմ հասկանում,,,Ձեր ղեկավարն է…պետք է պաշտպանեք……Շաքարն անուշ է, բայց ամեն օր չի ուտվում…

  5. Karen says:

    Հիմա էլ սկսվեց շոուի երկրորդ մասը, իբր բոլորը տեղյակ էին, բայց մինչև վերջին պահը բոլորը պնդում էին, որ ասոցացման համաձայնագիրն ենք ստորագրելու։ Ինֆորմացիայի պակաս կար բոլորի մոտ, այդ թվում ՀՀԿ-ի, գոնե խոստովանեք ու պարզաբանեք, ոչ թե թատրոն խաղացեք գլխներիս, որ վերևներում էլ լավամարդ դուրս գաք…

  6. Karen says:

    Այս մարդը կամ ընդհանրապես է հեռու քաղաքականությունից կամ էլ թե չէ իրա շեֆերի առաջադրանքները տված ճիշտ չի կատարում…..բալիկ ջան, ԲՀԿ-ն` հանձինս իր առաջնորդի Գագիկ Ծառուկյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ է …և հետևաբար այդ ուժը` որպես երկրորդ ուժ Պառլամենտում ներկյացված նույնպես ունի համապատասխան պատասխանատվություն այդ առումով, իսկ այն, որ այդ որոշումը կայացվել է միակողմ, մեկ որոշման ներքո, կասկած չկա….նույիսկ դուք ՀՀԿ-ականներիցդ շատերը դրա մասին տեղեկացված չեք եղել էլ ինչ մնաց….

    Հա, այդ հավաքին էլ` այդ խորհրդի, մինչ Մոսկվա մեկնելը, ներկա են գտնվել ճիշտ այնքան քանակությամբ և այն մարդիկ, ովքեր կազմում են ՀՀԿ-ականների թիմը` պռոպուսկով թե առանց պռոպուսկի….

  7. Vladimir says:

    Պարոն Ավագյան ասեմ,որ ԲՀԿ երբևե ինֆորմացիոն հոսքի հետ երբևէ խնդիր չի ունեցել: Հիշեցմանկարգով ասեմ որ պետական նշանակության հարցերը ինչպիսին է Մաքսային Միությանը միանալը այնպիսի կարևոր հարց է, որ պետք է քննարկվեր ոչ միայն Անվտանգույան Խորհրդում, աայլ նաև ԱԺ-ի, քաղաքական ուժերի, և նույնիսկ հանրության հետ: ԲՀԿ-ին խորուրդներ տալու փոխարեն պարոն Ավագյան խորուրդներ տվեք ձեր գորցընկերներին թե ինչպես կառավարեն երկիրը:

  8. Karen says:

    ԲՀԿ-ին խորհուրդ տալու փոխարեն Կարեն Ավագայնը ավելի լավա հիշի փուչիկների պատմությունը :

  9. Nare says:

    Կարեն Ավագյանի մոտ գտնվող մարդկանց խնդրում եմ, հուշեք նրան, որ ՀՀԿ-ին արդարացնելու և ԲՀԿ-ին քննադատելու փոխարեն, հիշի իր փուչիկների պատմությունը, կարծում եմ, այդ ժամանակ կհասկանա, որ իր դեպքում լավագույնը լռելն է…

  10. Սոնա says:

    Տրամաբանական էր Ավագյանի նման արձագանքը: Երկար էլ սպասեցնել չտվեց: Ինչպես ամեն իրեն հարգող ՀՀԿ անդամ՝ պարտավորվածություն ունի մի պաշտպանական խոսք գրի ի օգուտ իրենց՝ էս ամեն ինչի մասին: Բա իհարկե, այս ամենը արվեց մենակ ի օգուտ մեր ժողովրդի, ինչպես մնացաց մի շարք փոփոխությունները, որ արվեցին մեր երկրում <> մեր ժողովրդի: Մարդու ծիծաղ էլա գալիս հա …..

  11. Shush says:

    ԲՀԿ-ին խորհուրդ տալու փոխարեն Կարեն Ավագայնը ավելի լավա հիշի փուչիկների պատմությունը

  12. Narek says:

    Մաքսային Միությանը միանալը այնպիսի կարևոր հարց է, որ պետք է քննարկվեր ոչ միայն Անվտանգույան Խորհրդում, աայլ նաև ԱԺ-ի, քաղաքական ուժերի, և նույնիսկ հանրության հետ

  13. Maxim says:

    Բայց ի՞նչ նշանակություն ունի թե՛ ում միանա, երբ երկիրը թալանված է, մնում է ընդերքը, այն էլ
    թալանվում է հրեշավոր տեմպերով: Մի՞ թե՛ այս քննարկումները, բուն թեմայից շեղելու համար չէ:

  14. Syuzi says:

    Բնականաբար Կարեն Ավագյանը, լինելով ՀՀԿ-ի անդամ, որևէ ձևով պետք է փորձեր արադարացնել այն ինչ եղավ, բայց պետք չէ ՀՀԿ-ին արդարացնելով ամեն ինչ բարդել ԲՀԿ-ի վրա….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30