Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Ուսանողների աշխատանքի տեղավորման եւ պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագիրը

Սեպտեմբեր 05,2013 14:11

«Ծրագրի նպատակն էր ուսանողների եւ վերամշակող կազմակերպությունների շահերը համատեղել եւ դրանք արդյունավետ ձեւով իրականացնել: Կամուրջ կառուցվեց կրթական համակարգի եւ վերամշակող կառույցի միջեւ: Արդյունավետ պրակտիկայի խթանումը առաջնային էր»,-այսօր «Ուսանողների աշխատանքի տեղավորման եւ պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագրի ավարտական միջոցառման ժամանակ նշեց Բի Էս Սի ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը:
«Ուսանողների աշխատանքի տեղավորման եւ պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագիրը մեկնարկել է 2013թ. մարտ ամսին: Նպատակն է պրակտիկայի օրինակելի մոդելի կիրառման շնորհիվ ստեղծել առավել ամուր կապ կրթական հաստատությունների եւ գործատուների միջեւ՝ խթանելով երիտասարդների շրջանում աշխատանքի տեղավորման հնարավորությունները: Նախքան ծրագրի մեկնարկը, Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ ծրագրի շրջանակներում աշխատել համալսարանի տարբեր ֆակուլտետների 50 ուսանողների հետ:
Սամվել Գեւորգյանի համոզմամբ, նրանք հասել են իրենց նպատակին:
Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Եղյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը բացառիկ հնարավորություն էր Հայաստանում մասնագիտական մեծ փորձ ձեռք բերելու .«Հայաստանում հնարավոր է աշխատանք գտնել առանց ծանոթ, բարեկամ հասկացողությունների, առաջադեմ մասնագետ լինելով, մենք մեր իսկ ուժերով հնարավորություն կստեղծենք»:
Ի-Դի-Էմ-Սի-ի փոխտնօրեն Գայանե Դալլաքյանի պնդմամբ՝ ծրագրի նպատակն էր կապել բիզնեսին ուսանողների հետ, դրանք տարբեր աշխարհներ են.
«Ցանկանում էինք, որ ուսանողները կողմնորոշվեին իրենց մասնագիտությունների ընտրության հարցում: Առաջին քայլերը հաջողվում են, ծրագիրը արդյունավետ էր: Այսօր ուսանողները իսկապես կողմնորոշման խնդիր ունեն, նրանք պետք է գնահատեն, թե որտեղ են գտնվում: Մենք ունենք փայլուն երիտասարդություն, պարզապես իրենց կյանքի հաջորդ քայլը պլանավորելու խնդիր կա»:
Նշված 50 ուսանողներից ընտրվել են 19-ը, ովքեր 2 ամիս շարունակ անցել են իրենց արտադրական պրակտիկան ընտրված 9 տարբեր ընկերություններում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30