Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում` ինքնիշխանություն` «անվտանգության» դիմաց»․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2013 14:09

Մոսկովյան գործարքը նրա կարծիքով հակասում է մեր հասարակության, պետականությանը, Ղարաբաղի շահերին, նույնիսկ` օլիգարխիայի շահերին:
«Հայելի» ակումբի հյուրը` Դավիթ Շահնազարյանը, խոսելով Սարգսյան-Պուտին հանդիպման եւ Սերժ Սարգսյանի որոշման` Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ, նկատեց, որ այն պարտավորությունները, որ ստանձնեց նա Մոսկվայում, դժվար է գնահատել այլ կերպ, քան ինքնիշխանություն` «անվտանգության» դիմաց:
Նա նշեց, որ Հայաստանի Սահմանադրությունը բացառում է Հայաստանի լիարժեք անդամակցությունը Մաքսային միությանը, քանի որ ՄՄ կանոնադրությունը նախատեսում է վերպետական մարմիններ, ըստ որի ՄՄ անդամ պետությունները իրար հետ կազմում են մեկ մաքսային տարածք, եւ այդ վերպետական մարմինն է որոշում ողջ մաքսային քաղաքականությունը այդ տարածքում եւ առեւտրի կանոնակարգումը երրորդ երկրի հետ: «Դա ՀՀ ինքնիշխանության կորուստ կլինի, նշեց Շահնազարյանը»,- հավելելով, որ ՀՀ Սահմանադրության որեւէ փոփոխություն չի կարող ապահովել դրա հնարավորությունը:
«Ակնհայտ է, որ այդ որոշումը ընդունվել է վերջերս, եւ դա կայացվել է ՌԴ-ի կողմից ահռելի ճնշումների ներքո, կարծում եմ երկու տիպի ճնշումներով, որոնց մասին ՌԴ պաշտոնատար անձինք են ասել: Առաջինը` Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման սպառնալիքն է, երկրորդը` սպառնալով Հայաստանի ներսում լարել ներքաղաքական իրավիճակը»: Շահնազարյանի կարծիքով, եղել են հավանաբար այլ ճնշումներ:
Այս որոշման պահը, նրա կարծիքով, ընտրված է մի քանի նկատառումներով, նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովը, արեւմուտքի ողջ ուշադրությունը Սիրիայի ուղղությամբ է վերջին շրջանում եւ G20-ի գագաթնաժողովից առաջ ՌԴ-ն նպատակ ուներ ցույց տալ, թե ինչ վճռորոշ քայլեր կարող է իրագործել:
«Մոսկովյան որոշման արդյունքում ՀՀ արտաքին քաղաքականությունը կորոշվի Մոսկվայում»,- նշեց Շահնազարյանը՝ հավելելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանը հանեց ԼՂՀ-ն կարգավորման գործընթացից, հիմա ՀՀ-ն այլեւս սուբյեկտ չի լինի կարգավորման գործընթացում»:
«Տարածաշրջանային առումով եւս սա կարեւոր քայլ էր, հայ-թուրքական հարաբերություններում Մոսկվան էական նշանություն ստանալու հնարավորություն է ստանում, կվնասվեն հայ-վրացական հավասարակողմ հարաբերությունները»,- նկատեց Շահնազարյանը:
Ներքաղաքական իմաստով Դավիթ Շահնազարյանը չբացառեց, որ այս քայլից հետո կոալիցիան ընդլայնվի` չնշելով, թե որ քաղաքական ուժերին նկատի ունի:
Նա շեշտեց, որ Մաքսային միությանը միանալու գործարքը ոչ իրավական էր, իսկ եթե սահմանադրորեն այնուամենայնիվ իրականացվի` պարտավոր են նոր կարգավիճակ ստեղծել ՀՀ-ի համար:
Մոսկովյան գործարքը, նրա կարծիքով «հակասում է մեր հասարակության պետականությանը, Ղարաբաղի շահերին, նույնիսկ` օլիգարխիայի շահերին:
Դեռ հույսեր կան, որ իշխանությունները կարող են գործը չհասցնել Մաքսային միության վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը, ուստի առայժմ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը վաղ է»,-նշեց Շահնազարյանը:
Պաշտոնական Երեւանի արձագանքին անդրադառնալով, թե պատրաստ են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, նրա կարծիքով, ըստ էության նշանակում է, որ իշխանությունները ակնարկում են, թե առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի են պատրաստ ստորագրել, ինչը լուրջ չէ ու անիմաստ է, քանի որ հենց հիմնական մասը ԵՄ Ասոցացման համաձայնագրի` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրն է»:

«Aravot.am»-ի հարցին` մինչ Մոսկովյան որոշումը ռուսական շրջանակները նշում էին, որ եթե Հայաստանը միանա ՄՄ-ին, ՌԴ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչ նպատակ էր դա հետապնդում, Շահնազարյանը նշեց, որ դրանից որեւէ օգուտ չի լինի, եթե դա լինի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման ճանապարհով. «Մեզ պետք է Կոսովոյի ճանապարհով ճանաչում, որը ընդհանրապես կբացառվի, եթե` ինքնիշխանություն «անվտանգության» դիմաց, դա տեղի ունենա»:

Տեսանյութը՝ 1in.am կայքի

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30