Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաթիռից վառելիքը ծորել է

Սեպտեմբեր 05,2013 14:25

Երկու օր առաջ ժամը 17-ն անց 45-ի չվերթով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնող ինքնաթիռը արդեն թռիչքադաշտում դադարեցրել է թռիչքը: Ինքնաթիռը չի էլ հասցրել օդ բարձրանալ, երբ հայտարարվել է, որ տեխնիկական պատճառներով չեն թռչում: Չնայած ուղեւորների մոտ խուճապ է սկսվել, սակայն քանի որ ինքնաթիռը դեռ ցամաքում է եղել եւ չի հասցրել օդ բարձրանալ, մարդիկ ավելի հանգիստ են ընդունել լուրը՝ չհաշված, որ ուղեւորների թվում եղել են անձինք, որոնք Մոսկվայում անհետաձգելի գործեր են ունեցել եւ թռիչքի հետաձգման պատճառով ուշացել են: Որոշ ուղեւորներ ստիպված են եղել կրկնակի վճարել եւ այլ ավիաընկերության՝ դեպի Մոսկվա տոմսեր հայթայթել, բայց ինքնաթիռի ուղեւորների հիմնական մասը ստիպված է եղել մեկ օր սպասել:

«Առավոտի» հարցին, թե ինչն է եղել թռիչքի հետաձգման պատճառը եւ ինչ տեխնիկական խնդիր էր առաջացել, «Սիբիր» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Մուշեղ Սայադյանն ասաց, որ թռիչքադաշտում աշխատող տեխնիկները, որոնք հետեւում ու հսկում են օդանավի աշխատանքին թռչելու պահին, նկատել են, որ ինքնաթիռից վառելիքը կաթում է: Ըստ ավիաընկերության պատասխանատուի՝  ինքնաթիռը չի հասցրել օդ բարձրանալ, այլ ընդամենը օդանավի շարժիչն են աշխատեցրել եւ թռիչքը դադարեցրել: Պարոն Մուշեղյանի խոսքերով՝ թռիչքի հետաձգման պատճառով ուղեւորներին տեղավորել են հյուրանոցում՝ ապահովելով 3-անգամյա սննդով, եւ հաջորդ օրը տաքսիներով տեղափոխել են օդանավակայն: Հաջորդ երկու չվերթով ուղեւորներին ճանապարհել են Մոսկվա: Տեխնիկական խնդիր ունեցող օդանավի համար էլ, պարոն Մուշեղյանի ներկայացմամբ, Մոսկվայից նոր սարք են պատվիրել:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30