ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի համար Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշման մեջ գերխնդիրը տեսնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը: «Դրանից հետո առաջացող խնդիրները երկրորդական են: Տվյալ պարագայում Հայաստանը հասկանալի պատճառներով գտնվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում, կան արձանագրված մոտեցումներ, համաձայն որի՝ մենք պաշտպանվում ենք»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Բոստանջյանը:
Նրա խոսքերով, ՀՀ նախագահի այդ որոշումը պետք է բոլորի համար հասկանալի և ընկալելի լինի. « Հայաստանի համար անորոշ կեցվածք արհեստականորեն ընդունելը հղի է անակնկալներով: Այս պարագայում երկրի արտաքին քաղաքական վեկտորը պետք է այնպես լինի, որ հանկարծ մեկին կամ մյուսին Հայաստանը չնեղացնի: Նրանք եթե պարտք ու պահանջ ունեն, պետք է իրար հետ ունենան, այլ ոչ թե Հայաստանի միջոցով հարցեր լուծեն»:
Հարցին, թե տնտեսապես ինչ կորուստներ կկրի Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելով, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Մենք, ըստ էության, չենք կարողանում ստեղծել ապրանքատեսակների մի խումբ, որը որոշակի հետաքրքրություն ներկայացնի եվրոպական շուկայի համար, հիմա ինչ ստեղծում ենք, կարող է ռուսական շուկան կլանել: Մենք որևէ մի արտադրանք չունենք, որ կարող ենք գայթակղել Եվրոպային»:
Ինչ վերաբերում է «և, և» -ի, «կամ, կամ»-ի տարբերակներին, նա նորից կրկնեց՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ ոչ մեկին չնեղացնի. «Ոչ մի բան բացառված չէ, բոլոր այդ հզոր կողմերը պետք է հասկանան և ցավոտ չընդունեն այն փաստը, որ մենք կարող ենք համագործակցել մյուսների հետ»:
Կարդացեք նաև
Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հնչած տեսակետներին անդրադառնալով, թե Սերժ Սարգսյանին ռուսական կողմը շանտաժի է ենթարկել, ճնշումներ գործադրել, որ միությանը միանալու հայտարարություն անի, Վարդան Բոստանջյանը նկատեց, թե ինքը չի համարձակվում այդ երևույթը շանտաժի, փոխհատուցման տեսանկյունից դիտարկել. «Այդ հարաբերությունները բոլոր դեպքերում ենթադրում են ուժեղ կողմի հնարավորությունների ավելի ընդլայնում: Երեք միլիոն մարդ ապրում է Ռուսաստանում, նման պարագայում մեր հայերը, որոնք այնտեղ աշխատում և կարողանում են որոշակի խնդիրներ լուծել, ռուսական կողմը կարող է այնպես անել, որ հանկարծակի նման սցենարներ տեղի չունենան»:
Նա նաեւ հավելեց. «Մենք պետք է եվրոպական արժեքներն ընդունենք, չենք կարող չընդունել»: Քաղաքական առումով առանձին միություններ ստեղծելն ընդունված է, դա այդպես էլ պետք է լինի, բայց ավելի կոշտ կեցվածք ընդունելը դեռևս չեն կարող բացառել, որ Հայաստանը գնա այնպիսի բարեփոխումների… անպայման պետք է գտնվել մի տիրույթում, որ կարողանանք գնալ այդ բարեփոխումներին: Մենք պարտավոր ենք մեր արժեքները բարձրացնել: Ինձ համար սա շոկային չհանդիսացավ, աղանդներ եւ այլն, և այլն: էսօր էլ հուզված են, ինչից եք հուզված, ուզում եք՝ տղամարդը տղամարդո՞ւ հետ ամուսնանա, իսկ ես մտածում եմ իմ երկրի անվտանգության մասին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Բոստանջյանը մինչև վերջին նախադասությունն էլ մի խելոք բան չասեց, բայց վերջին նախադասությունը,՝ դզեց իր նախորոք ասածը, իհարկե իր հիմարությամբ: Եթե երկիրը բարոյապես
կայուն է, չկա բարոյալքման պատճառներ, ապա որևէ մեկը ղալաթ է արել ներմուծել անառակաբարո երևույթներ, իսկ երբ երկրի վերադասն է կազմակերպում այն, և դրդում դրան,՝ դա արդեն բոլորովին այլ հարց է: