Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին. «Դա սպասելի էր»

Սեպտեմբեր 05,2013 13:18

«Դա սպասելի որոշում էր այն առումով, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ի սկզբանե դաշնակցային հարաբերություններ ունի: Չէին կարող երկու վաղեմի գործընկերների ուշադրությունից վրիպել այդ խնդիրները: Ես պնդում եմ, որ արտաքին քաղաքական առումով դա մտածված որոշում էր և միակ լուծումն էր՝ ելնելով մեր ազգային շահերից»,-«Փաստարկ» մամուլի ակումբում անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշմանը՝ այսպես արձագանքեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նա այս որոշման ընդունումը դիտարկեց սիրիական ճգնաժամի համատեքստում ու ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Ալիևի թիկնապահներն են զինում Սիրիայում գտնվող վարձկաններին:

Հարցին՝ արդյոք Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չի նշանակում ՀՀ-ի ինքնուրույնության կորուստ, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մեկը մեր ինքնուրույնությունը չի վերցնում: Մենք կնքում ենք պայմանագրեր: Այստեղ խոսքը ռազմական վտանգի մասին է, որն ամենակարևորն է: Եթե մենք գոյություն չունենանք, ապա մեր ինքնուրույնության մասին էլ խոսք չի լինի: Մյուս կողմից էլ ես գիտեմ՝ ինչ պայմանագիր ենք կնքում Մաքսային միության հետ, բայց ես չգիտեմ ինչ է Ասոցացման համաձայնագիրը, այն բաց չէ: Նաև հիշենք, որ մեր սահմաններն առ այսօր պահպանում է Ռուսաստանը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ՀՀ-ի համար ստեղծված իրավիճակում կա՞ «և-և»-ի ճանապարհ, քանի որ ՀՀ ընդդիմությունը պնդում է, որ այն գոյություն չունի: /Պարոն Հարությունյանն ասաց. «Համոզված եմ, որ կա: Ավելին, չեմ կարող բացառել, որ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի, եթե եվրոպական չինովնիկները դեմ չլինեն: ՀՀ-ն կարող է մոդել հանդիսանալ եվրոպական և ռուսական մերձեցման համար»:

Եվրոպայի կողմից ՀՀ-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցի մասին Գագիկ Հարությունյանն ասաց. «Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է ինքնիշխան երկրի վրա պատժամիջոցներ կայացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30