Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին ռազմավարական սպառնալի՞ք

Սեպտեմբեր 05,2013 13:14

«Ռուսաստանը մեր ռազմավարական գլխավոր սպառնալիքն է, ոչ թե դաշնակիցը»,- Այսօր «Հայացք» ակումբում ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Հայաստանը փորձում է ժամանակ շահել մինչեւ նոյեմբեր եւ ակնկալում է արեւելյան գործընկերների աջակցությունն ու փորձում է ժամանակ շահել: Այո, Հայաստանը իրավունք չունի հրաժարվել Եվրոպական ուղղությունից, որովհետեւ դա Հայաստանի ապագան է: Եվրոպան կփակի դռները մեր առաջ, մի հատ էլ մեծ կողպեք կկախի դռանը եւ Հայաստանը իր քաղաքական կարգավիճակով կդառնա մի ողորմելի երկիր»,- նշեց Մեհրաբյանը, շարունակելով, որ Եվրոպան հայ-թուրքական գործընթացի հետ գործ չունի:

Իսկ սահմանի բաց լինելու պարագայում պրոցեսը միանգամայն այլ ուղղությամբ կգնար, բայց դա չլինելով` գործ ունենք այս իրողության հետ: «Արեւմուտքից պահանջվում է լրացուցիչ ջանքեր՝ իրավիճակում բեկում մտցնելու համար, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ ջանքերը բավարար չէին:

Կարծում եմ՝ ասոցացման համաձայնագիրը պետք է նախաստորագրվի, իսկ այսօր վտանգ կա, որ այն կարող է չնախաստորագրվել»,- ավելացրեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30