Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի թանկացման լուրը լսելով՝ հավերը սկսել են ավելի դժկամորեն ձու ածել

Սեպտեմբեր 05,2013 13:03

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենը թանկացել է 32,7 տոկոսով, մրգերը՝ 24,9 տոկոսով, ձուն՝ 27,9 տոկոսով եւ այլն։

«ՉԻ» – Այն, որ ռուսական գազի թանկացման լուրը լսելով հավերը սկսել են ավելի դժկամորեն ձու ածել՝ հասկանալի է, իսկ ահա մրգի և բանջարեղենի գնաճի հարցում ինչ-որ բան այն չէ։ Պաշտոնական վիճակագրությունը նախ հայտարարում է, թե օգոստոսին գնաճի տեմպերը մեղմվել են, որովհետեւ կապված սեզոնի հետ՝ միրգն ու բանջարեղենը էժանացել են, իսկ մի քանի օր անց պարզվում է, որ ինչ էժանանալ, ինչ բան, ամեն ինչ 25-30 տոկոսով թանկացել է։ Բա ինչպե՞ս եղավ, որ ընդհանուր գնաճն ընդամենը 9 տոկոս կազմեց։ Ինչպե՞ս է լինում, որ գազը թանկանում է 18 տոկոսով, հոսանքը՝ 27, բանջարեղենը՝ 32,7, միրգը 25, ձուն՝ 28, իսկ «ընդհանուր գնաճը» կազմում է 9 տոկոս։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30