Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Սերժ Սարգսյանին արվեց մի առաջարկություն` փաստաթղթի վրա կամ կլինի քո ստորագրությունը, կամ ուղեղը»

Սեպտեմբեր 05,2013 12:52

Այսօր Հայացք ակումբում «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադարձավ Մաքսային միությանը միանալու որոշմանը:

«Այն ինչ տեղի ունեցավ` դա լրջագույն հարված էր Հայաստանի միջազգային վարկին, անկախ պետականությանը, հարված այնպիսին, ինչպիսին չէր եղել»,- ասաց Մեհրաբյանը նշելով, որ մոտ մեկ շաբաթ առաջ Շավարշ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Մաքսային  միությանը միանալը դա սուվերենության կորուստ է, ու ինքը համաձայն է նրա հետ:

Ըստ Մեհրաբյանի`այն ինչ կատարվեց անսպասելի էր. «Կարծում եմ աննախադեպ ճնշում է եղել Հայաստանի ղեկավարության վրա: Դա նաեւ արտահայտվեց ՌԴ դեսպանատան աշխատակցի`Վասիլեւի խոսքերի միջոցով, ըստ որի՝ Հայաստանին սպասվում է թեժ աշուն, իսկ ես կարծում եմ, որ այդ դիվանագետին պետք է իր ճամպրուկներով դուրս շպրտել»:

Իսկ թե ինչու այդ ճնշումները տեղ հասան, ըստ Մեհրաբյանի՝ սրա համար պատճառերի համալիր գոյություն ունի. «Նախ ներքին պատճառներն է: Փաստ է, որ ՀՀ իշխանությունը չունի հանրային աջակցություն, որովհետեւ ունի լրջագույն լեգիտիմության խնդիր, իրեն հաշվետու չի զգում հասարակության առաջ ու դա բերում է ներքին թուլացման, իսկ այս մասին գիտեն բոլորը եւ Ռուսաստանը, եւ Եվրոպան: Բացի դրանից երեք-չորս տարվա ընթացքում, երբ բանակցվում էր այս փաստաթուղթը, տեղի ունեցավ ժամանակի մսխում, չկա ընդգծված բարեփոխիչ թիմ իշխանության մեջ, որը հասարակության հետ հստակ է խոսում: Դրան գումարվում է եւս մեկ ցավ` ընդդիմության թուլությունը բոլոր առումներով: Բացի դրանից, կա նաեւ հասարակական անտարբերություն, չորս տարի բանակցվում էր, իսկ հասարակությունը միայն նոր սկսեց հետաքրքրվել: Երկրորդ խումբը գործողությունների՝ տարածաշրջանային է: Ռուսաստանի շանտաժը աշխատեց», վստահեցրեց Մեհրաբյանը, ավելացնելով, թե Սերժ Սարգսյանին արվեց մի առաջարկություն, որից հնարավոր չէր հրաժարվել, այսինքն` փաստաթղթի վրա կամ կլինի քո ստորագրությունը, կամ ուղեղը:

Իսկ ստեղծված իրավիճակում ստեղծվեց էական դիսբալանս ՀՀ քաղաքականության մեջ, չնայած, Մեհրաբյանը գտնում է, որ դա ստեղծվել էր  Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30