Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանն ակնկալում է մի շարք պաշտոնյաների հրաժարականը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2013 12:48

«Կայսերապաշտական հովերով ապրող պուտինյան Ռուսաստանի ճնշման տակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ետ է կանգնել 1991թ հանրաքվեից սկսած հայ ժողովրդի որդեգրած արժեքային համակարգից եւ դարձել ռուսական իմպերիալիզմի կամակատար »,-  «Պոստ սկրիպտում » մամուլի ակումբում լրագրողների հետ զրուցում ասաց Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահի այն հայտարարությանը, որ մեր երկիրը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը։ Պարույր Հայրիկյանը այսօրինակ լուծումը համարում է անարժանապատիվ եւ պարտվողական։

«Այս ամենը կարելի էր կանխել եւ սպառնալիքներին դիմակայել հրապարակային քննարկումներով եւ հրապարակային դիվանագիտությամբ։ Ռազմավարական նշանակության հարցերի քննարկման դաշտ պետք է ներգրաված լինի նաեւ միջազգային հանրությունը»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

Հայրիկյանը գտնում է, որ տվյալ պարագայում գործ ունենք նախագահի պաշտոնական դիրքին չհամապատասխանող, հետին նկատառումներով կամ «գաղտնի գործակալության ցանցի պետերի հրամաններով առաջնորդվող անձի հետ»։ ԱԻՄ առաջնորդը գտնում է, որ հայաստանյան պետական պաշտոնյան միայն սեփական ժողովրդի ճնշումը պետք է օրինական համարի, որեւէ այլ ճնշումը պետք է ընկալվեր «անհարգալից եւ ագզի ու մարդկության համար վտանգավոր դրսեւորում»։ Հայրիկյանը հիշեցրեց, որ բազմաթիվ պաշտոնյաններ խոսել էին եվրոպական կողմնորոշման նախընտրելիության մասին, ուստի, ինքն ակնկալում է, որ նրանք պետք է հանդես գան հրաժարականների շարքով։

«Քառասուն տարի առաջ ասպարեզ իջեցնելով ինքնորոշման գաղափարը, դրանից հետո ռուսական բանտերում ծառայելուց հետո, ստեղծելով Ազգային ինքնորոշում միավորումը, ինձ հաջողվեց մեր ժողովրդի սեփականությունը դարձել սեպտեմբերի 21-ը։ Հիմա արդեն այլ է վիճակը, այսօր արդեն պետութենական կազմակերպություններ՝ պաշտոնապես գրանցված կուսակցություններ կան, բայց այս հարցում իրական դաշնակիցներ գտնելը շատ դժվար է։ Անգամ այս իրավիճակում նրանց ուշադրության կիզակետում աթոռն է, դրանք է, որբ արդարության համար Պուտինի մոտ վազելով թուլացնում են մեր պետությունը, կամ լկտիաբար հայտարարում էին, թե Հայրիկյանի վրա չեն կրակել, հիմա բոլորիս վրա կրակեցին, կամ ընդդիմադիր էին եւ դարձան դեսպաններ»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

Նա նշեց, որ մեր միասնական խնդիրն է միասնական ուժերով ցույց տալ, որ սեպտեմբերի 21-ի ժառանգներն ենք, որ Աստվածատուր մեր ինքնորոշումից վեր ոչինչ չենք ընդունում, սակայն հիմա դա ավելի բարդ է քան ՍՍՀՄ-ի տարիներին, քանի որ «ասում են, մենք ընդդիմություն ենք, ու հետո հերթով դառնում են ՀՀ նախագահի դեսպանները: Սրանց հետ աշխատելը շատ դժվար է»:

Այլ մանրամասներըտեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30