Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «ՀՀ իշխանությունները գտնվում են կրուտիտի վիճակում»

Սեպտեմբեր 05,2013 12:33

«ՀՀ իշխանությունները փորձում են իրենց հատուկ ճարպկություն դրսևորել, բայց ոչ մեկը դրան չի հավատում: Եվ-և-ի ճանապարհ գոյություն չունի»,-այսօր Փաստարկ մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա կանխատեսմամբ՝ զարգացումները գնում են նրան, որ Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվի: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ մեր երկրում նոր իրավիճակ է ստեղծվել և հնարավոր է նոր կոալիցիա ձևավորվի նրանց միջև, ովքեր կողմ են Մաքսային միությանը:

Շարունակելով պարոն Մարտիրոսյանն ասաց. «Մենք ունենում ենք կորցված հնարավորություն, եթե ամբողջությամբ ինտեգրվենք մաքսային միության տարածքում: Հայտնի է, թե ինչպես են որոշումներն ընդունվում այս տարածքում. որ երկիրն ավելի մեծ ապրանքաշրջանառություն ունի, այդ հարաբերակցությամբ էլ ձայներ է ունենալու: Պարզ է, որ ՀՀ-ն առավել քիչ ձայնն է ունենալու այդ հարաբերակցության մեջ»:

Հարցին՝ արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ Մաքսային միությանը անդամակցելու հարցը քննարկվեր հանրաքվեի միջոցով, պարոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Մինչև հանրաքվեն պիտի քննարկում տեղի ունենար, որը տեղի չի ունեցել: Սա նշանակում է, որ այդ որոշումը ընդունվել է Մոսկվայում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ սա նշանակում է ՀՀ իշխանությունը խաբե՞ց ժողովրդին՝ տարիներ շարունակ խոսելով Ասոցացման համաձայնագրի մասին, բայց մի քանի րոպեում Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացրեց: Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Սա մեր իշխանության սովորական կարգավիճակն է: Խաբում են այն դեպքում, երբ միշտ ասում են ու անում, և հանկարծ ասում են ու չեն անում: Բայց խաբելը մեր իշխանությունների բնավորության գիծն է: Իշխանությունները վախեցել են, որ այստեղ իշխանափոխություն կարող է տեղի ունենալ, ուստի այդ պատճառով էլ կայացրին Մաքսային միությանը անդամակցելու որոշում»:

ԵՄ-ի տարածած հայտարարության մասին էլ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Այնպիսի տպավորություն է ստացվում, թե ՀՀ-ն ճնշումների արդյունքում է ստորագրել, դրա համար էլ դեռևս մեղմ է ԵՄ-ի արձագանքը: Բայց համագործակցություն և միություն բառերը տարբեր հարթություններ են և տարբեր բովանդակություն ունեն, իսկ ԵՄ պաշտոնյաները դրանք շատ լավ հասկանում են»:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին էլ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Արդիական կառավարումը հերթական իմիտացիաներից է լինելու: ՀՀ իշխանության պահվածքը այն կրուտիտ պահն է: Հիմա իրենք գտնվում են կրուտիտի վիճակում: Եթե մտար Մաքսային միության մեջ, քո կառավարման մոդելը լինելու է այն ձևը, որն ընդունված է այդ տարածքում, իսկ այդ տարածքում ավտորիտար կառավարման համակարգ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30