Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաքսային գործընթացների բեռով հետընթաց ենք ապրել

Սեպտեմբեր 05,2013 12:28

Նոր բիզնես դնելու պայմաններ ունենալով Հայաստանն առաջընթաց է ապրել՝ զբաղեցնելով 10-րդ տեղը: Այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հրապարակելով Տնտեսական մրցունակության համաշխարհային զեկույցի տվյալները: Նա նշեց այն հինգ ուշագրավ առավելությունները եւ հինգ ուշագրավ թերությունները, որոնց համաձայն մեր երկիրն առաջընթաց եւ հետընթաց է արձանագրել:

Աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու գործելակերպով նույնպես առաջընթաց ենք ունեցել՝ 12-րդ տեղում ենք: Պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ՝ 17-րդ տեղում ենք: Ներդրումների պաշտպանվածության ուժգնությամբ 25-րդ տեղում ենք: Պետական կառավարման բեռով՝ 34 տեղում:

Վարչապետը թերությունների շարքին դասեց կառավարման դպրոցների որակը մեր երկրում, որով զբաղեցրել ենք 120-րդ տեղը: Երկրում տաղանդների պահպանման ունակությունը նույնպես բավարար մակարդակի վրա չէ, այս հարցով մեր երկիրը 121-րդ տեղում է: Մաքսային գործընթացների բեռով՝ 123-րդ տեղն ենք զբաղեցրել: Արտաքին շուկայի չափի համատիպով 127-րդ տեղում ենք:

Համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժնով հայտնվել ենք 130-րդ տեղում:

Վարչապետը բոլոր նախարարներին հանձնարարեց մանրամասն ուսումնասիրել այդ հաշվետվությունը եւ կառավարությանը ներկայացնել միջավայրը բարելավելու քայլեր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30