Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. ՀՀ նախագահն ավելի խելոք կլիներ, եթե առաջարկեր, որ Հայաստանը Մաքսային միությունում ստանա դիտորդի կարգավիճակ

Սեպտեմբեր 05,2013 12:09

Հատված Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ հարցազրույցից:

 – Պարոն Կիրակոսյան, ի՞նչ կարծիք ունեք Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշման մասին և արդյոք Ձեզ համար սպասելի՞ էր նման զարգացումը։

– Վերջնական որոշումը և այն, թե ինչպես հայտարարվեց դրա մասին, անակնկալ էր բոլորի համար, քանի որ դա նման էր վերջին վայրկյանին կայացված որոշման՝ ի հակադրություն վերջին մի քանի տարիների պաշտոնական հայտարարություններին և ի հեճուկս վերջին 4 տարիներին նույն իշխանության իրականացրած բանակցությունների գործընթացին։ Սա ակնհայտ ռազմավարական սխալ է և ևս մի կորցված հնարավորություն։ Սա ոչ միայն վիրավորանք է Եվրոպական միության հանդեպ, որն այսքան երկար ժամանակ ներդրումներ էր կատարում Հայաստանում, այլև վիրավորական քայլ է հայ մարդու, ժողովրդի նկատմամբ։

Ձեր կարծիքով՝ այս հարցը չի՞ համաձայնեցվել եվրոպացի գործընկերների հետ։

– Իհարկե ոչ, սա 100 տոկոսանոց անակնկալ է եվրոպացիների համար, որովհետև Հայաստանն արդեն ավարտել էր բանակցությունները Եվրոպական միության հետ և արդեն իսկ պատրաստ է նախաստորագրելու

Ասոցացման պայմանագիրը։ Այդ պատճառով՝ եթե Հայաստանը նախկինում կայացրած լիներ Մաքսային միություն մտնելու մասին որոշումը, Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը հնարավոր չէր լինի հենց

սկզբից։

Այսինքն՝ կարծում եք, որ սրանից հետո Ասոցացման համաձայնագիրը չի՞ ստորագրվի։

– Կարծես թե սա ՀՀ նախագահի կայացրած որոշումն էր։ Մոսկվայում երեքշաբթի օրվա հայտարարությունը՝ Մաքսային միություն մտնելու մասին, նշանակում է, որ Ասոցացման համաձայնագիրն այլևս արդիական չէ։

Իսկ հակառակը հնարավոր համարո՞ւմ եք, այսինքն՝ համագործակցություն և՛ Մաքսային միության հետ, և՛ Եվրոպայի ազատ առևտրի գոտու շրջանակներում։

– Տարբերությունն այն է, որ Հայաստանը չի կարող անդամակցել այդ երկու կառույցներին միաժամանակ։ Հայաստանի համար կա ևս մի տարբերակ, սակայն, դժբախտաբար, այն չի քննարկվում։ Հայաստանի նախագահն ավելի խելացի քայլ կաներ, եթե վարվեր այլ կերպ, իմանալով, որ Հայաստանը չի սահմանակցում Ռուսաստանի հետ, բացի այդ՝ Ուկրաինան և Արևելյան գործընկերության մյուս անդամ երկրներն ավելի կարևոր են Ռուսաստանի համար, Հայաստանի նախագահն ավելի խելոք կլիներ, եթե առաջարկեր, որ Հայաստանը Մաքսային միությունում ստանա դիտորդի կարգավիճակ, այլ ոչ թե լիարժեք անդամակցություն։ Այդ կերպ նա կաջակցեր Ռուսաստանի ջանքերին և՛ Մաքսային, և՛ Եվրասիական միություններում։ Սակայն այս որոշումն ավելի մեծ խնդիր կարող է առաջացնել. ամենամեծ խնդիրն այն է՝ եթե այս որոշումը չի կայացվել Ռուսաստանի ճնշման արդյունքում, եթե Հայաստանն այլ ելք չուներ, եթե իրոք այդպես է, դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող լինել Հայաստանի դաշնակիցը։ Ռուսաստանի ճնշումն իր ռազմավարական գործընկերոջ վրա հարված է Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը։ Սա նաև ցույց է տալիս Հայսատանի իշխանության թուլությունը, որովհետև նա այսքան հեշտությամբ է տեղի տալիս։

Հարցազրույցը՝ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30