Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքագետի խոսքով` ռուսը ցանկացավ ցույց տալ, որ մեր սահմանը ինքն է պահում` այսինքն` եթե ցանկանա չի պահի…

Սեպտեմբեր 05,2013 12:05

«Նախագահի որոշումը հիմա եղավ Ուկրաինային բացատրելու համար եւ երկրորդ՝        սա եղավ այս պահին գազի գնի հետ կապված»,- Այսօր «Հայացք» ակումբում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը պատասխանելով ինչո՞ւ հենց հիմա, եւ հապճեպ նման որոշում կայացվեց` Մաքսային միությանը միանալու հարցին:

Շիրինյանը գտնում է, որ սա սովորական պայմանագիր չէ ու ցանկացած պայմանագրում գաղտնի կետեր են լինում. «Ես չեմ հավատում ԽՍՀՄ-ի վերականգնմանը: Միայն մի բան պետք է կանխատեսել, եթե հակադրում եղավ, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն սկսեցին սառել իրարից` մենք խնդիրներ կունենանք: Իսկ այսօր առաջնային խնդիրը մեզ համար` մեր տարածքներն են»:

Ըստ բանախոսի` ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումներ են լինելու, բայց դրա մասին խոսելը դեռ շուտ է:

Շիրինյանի համոզմամբ` հայկական կողմի այս որոշման վրա ազդեց հայ-թուրքական սահմանին սպանված հովիվի դեպքը, ու Եվրոպայի համար սա անակնկալ է եղել. «Սա շատ խորը հարց է, անվտանգության: Ռուսը խփեց հովիվին եւ ցանկացավ ասել, ցույց տալ, թե սահմանը մենք ենք պահում, կուզենք` չենք պահի…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30