Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Եվրոպան պետք է ըմբռնումով վերաբերվի մեր որոշմանը»

Սեպտեմբեր 05,2013 11:50

Այսօր «Հայացք» ակումբում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը, խոսեց արտաքին ռազմավարական նոր մարտահրավերներից:

«Մոտ ութսուն տոկոսով հաղթեց աշխարհագրությունը, մնացածը` Ռուսաստանի եւ մեր նախագահների ցանկությունն է»,- ասաց Շիրինյանը, որի խոսքով` Ռուսաստանի պատմության մեջ շատ է եղել, երբ նա «թեւերը տարածել է»:

«Եվրամիությունում ողբ է սկսել հայ ժողովրդի հետ միասին, բայց Եվրամիությունը, օրինակ` անվտանգության երաշխիքներ մեզ չի տվել: Հայաստանը կողմնորոշվել է: Եթե չեն որոշել Հայաստանին վերջնականապես ճորտացնել` ուրեմն գործընթացը հստակ կգնա: Տարածված տեսակետն այն է, որ հայ ժողովուրդը դեպի Եվրոպա էր ձգտում, ու երկիրը չի զարգանա, եթե Ռուսաստանի հետ դաշինքի մեջ լինենք, բայց պետության կայացումը կախված է մեզնից, ոչ թե Ռուսաստանից, կամ Եվրոպայից: Եվրոպան պետք է ըմբռնումով վերաբերվի մեր այս որոշմանը: Այս անգամ նա հարցը քաղաքականացնելու բարոյական իրավունք չունի»,- նշեց Շիրինյանը՝ ավելացնելով, որ ի վերջո պետք է մտածել ապագայի մասին, իսկ ապագայում մենք զենքի խնդիր չենք ունենա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30