Վերջին երկու օրերի քաղաքական անցուդարձին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի ժողովուրդը քսան տարի շարունակ ապրում էր ազատ– անկախ-ինքնիշխան երկրում, մեկ էլ հանկարծ մի օր երեկոյան հեռուստացույցը միացրեց եւ տեղեկացավ, որ Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը։ Ու հիմա հետին թվով աղմուկ-աղաղակ է բարձրացրել, թե հարայ, հասեք, անկախությունը կորցրեցինք։
Ինչ-որ բան կորցնելու համար նախ պիտի ունենա՛լ այդ ինչ-որ բանը։ Հայաստանն իր անկախությունը կորցնում էր 15 տարի շարունակ՝ ամեն օր ու ամեն ժամ։ Հայաստանն իր անկախությունը կորցնում էր կեղծված ընտրություններով ու ընտրություններից ժամեր անց Ռուսաստանի իշխանություններին «աջակցության համար» շնորհակալություն հայտնելով, Հայաստանն իր անկախությունը կորցնում էր՝ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով, բոլոր ռազմավարական ձեռնարկությունները Ռուսաստանին հանձնելով եւ այլն։
Խոսքը, հասկանալի է, իրական անկախության մասին է, որովհետեւ ձեւական անկախություն Հայաստանը կունենա նաեւ Եվրասիական միությանն անդամակցելուց հետո։
Այնպես որ՝ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ընդամենը թղթի վրա արձանագրել է իր եւ Ռոբերտ Քոչարյանի 15-ամյա «համատեղ աշխատանքի» արդյունքները։ Այլ կերպ ասած՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության պայքարը, մեղմ ասած, փոքր-ինչ ուշացած է։ Դա նույնն է, թե աղջկան փախցնեն, զոռով իրենց հարսը դարձնեն, տարիների ընթացքում երեխաներ ունենան, հետո որոշեն գնալ ԶԱԳՍ ու ամեն ինչ ձեւակերպել, եւ միայն այդ ժամանակ, աղջկա հարազատները բողոքի ալիք բարձրացնեն։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Հայաստանն իր անակխությունը սկսեց կորցնել 1995-ի ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրից: Ամբողջ Եվրոպան, հարևան Վրաստանն ու Ադրբեջանը դուրս էին բերում ռուսական զորքրեը, իսկ Հայաստանը չգիտես ինչու դրանք ամրագրեց; Պետք էր այդ ժամանակ առիթից օգտվել ու հասցնել ՆԱՏՕ և ԵՄ մտնելու հայտ ներկայացնել, ինչպես արեցին Լիտվան կամ Լատվիան: Իսկ այդ պայմանագիրը ստրագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մինչ օրս պաշտպանում է միայն ռուսական կայսրության շահերը և որի ապրտությունը 2008թ. կապված էր հենց ռուսական իմպերիային կցված լինելով: Դրանից հետո Հայաստանի հաջորդ երկու ղեկավարները ՞հաջողությամբ՞ շարունակեցին նույն գիծը, պարզպաես որպես ռուսական իմպերիայի ներկայացուցիչներ նրանք ավելի մանր էին: Բայց, փառք Տիրոջը, ռուսական իմպերաին արդեն մեռնելու վրա է, պետք է համբերություն մի քիչ, Հայաստանի ազատագրումը մոտ է: