Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու հույս դեռ ունի: Մեր ընտրանուց պահանջվում է ընտրական փուլի մնացած չորս հանդիպումներում՝ Չեխիայի եւ Իտալիայի հետ արտագնա խաղերում եւ սեփական հարկի տակ Դանիայի եւ Բուլղարիայի հետ հանդիպումներում հնարավոր առավելագույն միավորներ վաստակել:
Չեխիա մեկնելուց առաջ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում անցկացված ուսումնամարզական հավաքի ժամանակ մեր տղաները նշեցին, որ թեեւ դժվար է լինելու, սակայն անելու են հնարավոր ամեն բան եւ դրա համար շատ են զգում նաեւ երկրպագուների աջակցության կարիքը:
Մեր տղաներն արդեն Պրահայում են եւ սպասում են երկրպագուների ոգեւորիչ խոսքերին ու մաղթանքներին:
Աշխարհի 2014 թվականի ընտրական մրցաշարի «B» խմբի աղյուսակը:
Իտալիա 6 4 2 0 12-4 14
Բուլղարիա 6 2 4 0 11-4 10
Չեխիա 6 2 3 1 6-4 9
Հայաստան 6 2 0 4 6-8 6
Դանիա 6 1 3 2 6-9 6
Մալթա 6 1 0 5 2-14 3
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ