Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համատարած թանկացումներ են գրանցվել սննդամթերքի ոլորտում

Սեպտեմբեր 05,2013 11:18

Մեր քաղաքացիներից փորձեցինք ճշտել, թե հիմնականում որ ապրանքներն են թանկացել, եւ այդ թանկացումներն ինչքանով են վնասում իրենց ընտանեկան բյուջեն։ Պարզվեց, որ համատարած թանկացումներ են գրանցվել սննդամթերքի ոլորտում։ Մասնավորապես, թանկացել են կաթնամթերքը, հացաբուլկեղենը, ընդեղենը, ձեթը եւ նմանատիպ բազմաթիվ այլ ապրանքներ։ Ըստ Կարինե Հունանյանի՝ թանկացնում են առանց որեւէ հիմնավոր պատճառի։ «Աշխատավարձով ապրող մարդիկ ենք, մեր գումարը բաշխված է օրերի վրա։ Մեկ շաբաթ առաջ ես օրական 4 հազար դրամ էի ծախսում, իսկ այսօրվա դրությամբ ծախսում եմ 6 հազար դրամ, բայց գնումներիս ցուցակում որեւէ բան չի փոխվել»,- ասաց տիկին Կարինեն։ Եթե մեկ ամիս առաջ ձվի գինը տատանվում էր 40-50 դրամի սահմաններում, այսօր հասել է 60-75 դրամի։ «Առավոտյան նախաճաշի համար ամենահարմարը ձվածեղ պատրաստելն է, բայց այսօր միայն նախաճաշելու համար ամենաքիչը 700 դրամ պետք է ծախսեմ»,- գանգատվում է տիկինը։

Այլ սնունդ, օրինակ՝ մակարոնեղեն օգտագործելու դեպքում եւս գնային աճն ակնառու է։

Ալյուրը նույնպես չի շրջանցվել։ 320, 330, 340. սրանք այլուրի նախկին գներն են, իսկ այժմյան գները 370-380 դրամ են։ Այլուրի, գազի գների բարձրացման հետեւանքով հացի գինը եւս ավելացել է մոտ 10-20 դրամով։ «Խանութ կա՝ հացը թանկացրել ա, խանութ կա՝ չի թանկացրել, մենք էլ, ընկած խանութից խանութ, մեր գրպանին համապատասխան հաց ենք առնում։ Եթե առաջ հացը 120 դրամ էր, հիմա դարձրել են 130, 150-ը՝ 160 եւ այսպես շարունակ»,- ասաց Ռուբեն Գերավետյանը՝ բարի լուր ավետելով, որ «Սեւան» գործարանի արտադրած հացը չի թանկացել։

Ընդեղենի գներում եւս թանկացումներ են նկատվում։ «Ոսպը 700 դրամ է դարձել, իսկ առաջ ես գնում էի 600 դրամով, հատիկ լոբին միշտ թանկ է եղել, բայց երբեք չի գերազանցել 1200-ի սահմանը, իսկ այսօր 800 դրամանոց լոբին դարձել 1000 դրամ, 1000 դրամանոցը՝ 1200, ու այդպես մինչեւ 1500 դրամ»,- ասաց Հեղինե Սահակյանը:

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30