ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վերջինս մոտ 45 րոպե տեւած միջոցառման ողջ ընթացքում ընդամենը մի քանի անգամ կարողացավ իր դեմքին արհեստական ժպիտ հաղորդել։ Տխուր էր Հայաստանի վարչապետը։
«Ձեր համար անակնկա՞լ էր այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում», հարցրեցինք վարչապետին, նկատի ունենալով Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշման հրապարակումը։ «Չեք տեսնո՞ւմ՝ խոսում ենք»,- ասաց վարչապետը, որը այդ պահին լուռ ու տխուր քայլում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ։
Միջոցառման ողջ ընթացքում վարչապետը մերթ ընդ մերթ հայտնվում էր լրագրողների տեսադաշտում։ «Պարոն վարչապետ, ինչպես կմեկնաբանեք…»,- չէին հասցնում նույնիսկ հարցը ավարտել լրագրողները եւ լսում էին պատասխանը՝ «Ուշանում եմ»։ «Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում…»,- փորձում էին հարցը մինչեւ վերջ ձեւակերպել լրագրողները։ «Շտապում եմ»,- հնչում էր պատասխանը։
Թե ուր էր շտապում եւ ինչից էր ուշանում վարչապետը, առեղծված մնաց, քանի որ Մաքսային միությանը, ապա նաեւ եվրասիական միությանը անդամակցելու պատրաստականություն հայտնած երկրի վարչապետը այլեւս ոչ մի տեղ չպետք է շտապի։ Հայաստանը հասել է հանգրվանին՝ վերջին հանգրվանին։
Կարդացեք նաև
Իսկ վարչապետի երեկվա պահվածքի ողջ «հմայքն» այն է, որ նա սովորաբար դեմ էր արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։ Ճիշտ է, վերջին շրջանում նա ինչ-որ ակնարկներ էր անում Մաքսային միությանն ինտեգրվելու անհրաժեշտության մասին, բայց բոլորը գիտեին, որ նա դեմ է այդ անդամակցությանը եւ մինչեւ անցած շաբաթվա վերջ համոզված է եղել, որ Հայաստանը ստորագրելու է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
Ինչ պետք է անի տվյալ դեպքում Հայաստանի վարչապետը, որը դեմ է Մաքսային միությանը, բայց այնպես է ստացվել, որ երկիրը անդամակցելու է դրան։ Դե իհարկե, դասական քաղաքագիտական կանոնների եւ արժանապատվության չգրված կանոնների համաձայն՝ պետք է հրաժարական տա, կամ պետք է ընդհանրապես հեռանա քաղաքականությունից, կամ պետք է ձեւավորի եւ առաջնորդի մի քաղաքական ուժ, որը կփորձի գալ իշխանության եւ Հայաստանը տանել այլ ուղղությամբ, տվյալ դեպքում դեպի Եվրոպա։
Իսկ ինչ է անելու Տիգրան Սարգսյանը։ Արդյո՞ք հրաժարական կտա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Ինչ դասական քաղաքագիտական կանոններ, ինչ արժանապատվության չգրված կանոններ:
Հետաքրքիր է հոդվածագիրը որ երկրից է, մարդիկ փող են աշխատում ինքը ինչ-որ կանոններից է խոսում:
Իսկ մեր վարչապետը թքած ունի մենք ուր ենք գնում և ինչի, առավել ևս որ նրա կարծիքը ՀՀԿ-ում ոչ ոքի չի էլ հետքրքրում: Ընդհանուր առմամբ կրթված մարդ է, գրագետ, բայց քաղաքական գործիչ լինելու համար դա շատ քիչ է: Իսկապես խղճուկ վիճակում է հայտնվել: