ՀՖՖ կայքէջը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր առավոտյան չարտերային չվերթով մեկնեց Պրահա, որտեղ վաղը «Էդեն Արենա» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական փուլում կհանդիպի Չեխիայի ընտրանու հետ:
Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընտրել է 23 ֆուտբոլիստի: Նրանք են:
Դարպասապահներ:
Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան:
Պաշտպաններ:
Ռոբերտ Արզումանյան, Կամո Հովհաննիսյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Արթուր Ավագյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Անդրանիկ Ոսկանյան:
Կիսապաշտպաններ:
Հենրիխ Մխիթարյան, Արթուր Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզզելլի, Արաս Օզբիլիս, Դավիթ Հակոբյան, Կարեն Մուրադյան:
Հարձակվողներ:
Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Սարգիս Ադամյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ