«Սա մի քայլ է, որը խարխլում է հայոց պետականության հիմքերը, այդ քայլի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը միջազգային թատերաբեմում այլեւս դժվար կընկալվի իբրեւ ինքնուրույն եւ սուվերեն երկիր, ինչը չի բխում ոչ ՀՀ շահերից, ոչ Ղարաբաղի։ Եթե այս որոշումն ի կատար ածվի, ապա ՀՀ քաղաքացուն կզրկենք զարգացման հնարավորությունից»,- Սերժ Սարգսյանի՝ Եվրասիական միությանն անդամակցության միանձնյա որոշմանը մեզ հետ զրույցում գնահատական տվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
ՀՀ իշխանությունների այս որոշումը, ըստ ԱԴ ղեկավարի, պետականության դեմ ուղղված քայլ է եւ նշանակում է վերադարձ նորացված կայսրական համակարգ։ «Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրեւ հակասահմանադրական քայլ, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։ Սահմանադրությունը չի նախատեսում վերպետական մի կառույց, որի գործողություններն ու որոշումները պարտադիր լինեն մեր պետության գործառույթներում»։ «Ինչպես տեղյակ եք, եւ Մաքսային միության, եւ Եվրասիական միության կառույցներում նման կառույց է նախատեսվում՝ կապված ընդհանուր արտարժութային հիմնադրամի, հարկերի եւ այլնի հետ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում