Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսները չորով դրեցին, շանտաժի ենթարկեցին Սերժ Սարգսյանին». վերլուծաբանը վերջին զարգացումների մասին

Սեպտեմբեր 05,2013 10:27

Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, անկախ քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, վերջին շրջանում կանխատեսելի էր:
«Սերժ Սարգսյանի արևմտամետ քաղաքականությունը նյարդայնացրեց ռուսներին, ռուսները չորով դրեցին, շանտաժի ենթարկեցին նրան և կորզեցին ճիշտ հակառակ որոշում»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ շատ պարզ էր, որ եթե դրվում է «կամ-կամ» քաղաքականություն, արդյունքում պետք է նեղանա կողմերից մեկը՝ կա´մ ռուսները, կա´մ Արևմուտքը, ինչը կործանարար է Հայաստանի համար:
Քաղաքագետը նշում է, որ ցանկացած «կամ-կամ»-ի տարբերակ կենսական վտանգ է ներկայացնում մեր երկրի համար: Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, այնպիսի ռեսուրս չունի, որ մենք կարողանանք շռայլորեն վարել կա´մ ընդգծված ռուսամետ, կա´մ արևմտամետ քաղաքականություն:
Բոզոյանի դիտարկմամբ՝ Հայաստանի վիճակը շատ ավելի բարդ է, աշխարհագրական դիրքը՝ շատ ավելի բարդ, ունենք չլուծված ղարաբաղյան հիմնախնդիր:
Այնպես որ, այս պարագայում արկածախնդրություն է երկիրն այս վիճակին հասցնելը:
«Վերջին 20 տարիներին Հայաստանի մյուս նախագահները, ինչքան էլ շատ սխալներ են գործել, այնուամենայնիվ նման քաղաքականություն չեն վարել և չեն արել քայլեր, որոնք այս իմաստով կարող էին վտանգել Հայաստանի կարգավիճակը»,- ասաց վերլուծաբանը:
Այն, որ Հայաստանը պատրաստ է միանալ Ռուսաստանի կողմից գլխավորվող Մաքսային միությանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց նախօրեին՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Մինչ այդ, վերջին շրջանում Հայաստանում քննարկումներ էին այն մասին, որ նոյեմբերին մեր երկիրը Վիլնյուսում Եվրամիության հետ ստորագրելու է ասոցացման համաձայնագիրը, որից էլ բխելու է ԵՄ-Հայաստան Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sergik says:

    ես մեր ժողովրդին չեմ հասկանում, ինչ լավ բան ունի հայ ժողովրդի համար արած Եվրոպան իր պատմության մեջ, հազիվ մի ճիշտ բան են արել ….ՍՍ ուղղեց իր սխալը, էնտեղ որտեղ պետք էր հրաժարական չպահանջեցին , մի ճիշտ բան արավ հրաժարական են պահանջում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30