panorama.am․ Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը. «Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, մենք ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա»:
«Մենք նկատի կունենանք Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի Հայաստանից լավագույնս հասկանանք իրենց մտադրություններն ու թե ինչպես են իրենք ցանկանում ապահովել համատեղելիությունը դրա և Ասոցացման և ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունները: Այդ խորհրդակցությունների ավարտից հետո էլ մենք հետագա ընթացքի համար եզրահանգումներ կանենք: Մենք վերստին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ-ն և ԽՀԱԱՊ-ն բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են հանդիսանում, այլ ոչ՝ զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել Անկախ պետությունների համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Մանրամասները՝ panorama.am-ի կայքում: