pastinfo.am․ Դեռևս 2 ամիս առաջ, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին` Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր. «Մաքսային միությունը ձեռնտու է այն առումով, որ մենք Ռուսաստանից ներմուծում ենք միջուկային վառելիք և գազ»: Նախարարի այս հայտարարությունն դեռևս այն ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց:
Այսօր արդեն մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, թերևս կատարված փաստ է: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ առաջիկայում մեր երկիրն ավելի էժան գազ կարող է ձեռք բերել Ռուսաստանից:
«Փաստինֆո»-ի խնդրանքով պատասխանելով նման հեռանկարի հավանականությանը վերաբերող հարցին՝ «ՀայՌուսԳազարդի»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը դժվարացավ միանշանակ ասել, թե առաջիկայում հնարավոր է գազի գնի վերանայում, թե՝ ոչ:
«Թե ինչ ազդեցություն կունենա գազի ներկրման գնի վրա մաքսային միությանը անդամակցությունը, դա միջկառավարական, միջպետական հարաբերությունների դաշտում է, իսկ գազի ներկայիս գինը սահմանված է 2 տնտեսավարողների միջև առևտրային պայմանագրով»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ pastinfo.am-ի կայքում