Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Եսայան. «Հին ընկերները չեն դավաճանում. ՌԴ-ն սխալներ է թույլ տվել, բայց հարգում է մեզ»

Սեպտեմբեր 04,2013 23:01

«Ֆորում» իրավունքի կենտրոնի տնօրեն Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ու Մաքսային միության անդամ դառնալու մասին որոշմանը եւ պատասխանելով հարցին՝ կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը չդիմացավ Մոսկվայի ճնշումներին ու արդյոք սա եւս մեկ անգամ Հայաստանը եւս մեկ անգամ Ռուսաստանի կցորդը դարձնելու քայլ չէր՝  Տեր-Եսայանը պատասխանեց. «Ոչ: Ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանը չդիմացավ: Որպես ՀՀ նախագահ չդիմացավ Ռուսաստանի ճնշմանը, իսկ որ նախագահը կարող էր դիմանալ ԵՄ ճնշմանը ու արդյո՞ք Եվրամիությունից կամ՝ Եվրախորհրդից ճնշում չի եղել: Այդ ճնշում բառակապակցությունն ինձ համար անընդունելի է: Սերժ Սարգսյանը չդիմացա՞վ, լավ էլ դիմացավ»:

Դիտարկմանը, եթե Հայաստանը մտնում է այսպես կոչված Սովետական միության մեջ, դա չի նշանակում մոռանալ եվրոպական հեռանկարները, Տեր-Եսայանը ասաց. «Իսկ հիմա ո՞ւր է Սովետական միությունը, կամ ի՞նչ է նշանակում Եվրամիությունը, դա այն պետությունների հավաքական ուժն է, որը ասենք այսօր միասնական գաղափարախոսության շուրջ հավաքված պետությունների մի մարմին է: Նույն  հաջողությամբ Սովետական միությունում եղել են Վարշավյան պայմանագրի համակիր պետություններ: Սովետական միությունը քանդվեց՝ Վարշավյան պետությունները գնացին Եվրամիություն»:

Հաջորդ հարցին էլ՝ սա ճի՞շտ որոշում էր, Տեր-Եսայանը հետեւյալն ասաց.

«Ես չեմ կարող գնահատական տալ, նախ եթե վերցնենք Ասոցացման համաձայնագիր, թե Մաքսային, ապա կասեմ, որ սա հանրաքվեի խնդիր է ու ժողովուրդը պետք է որոշի: Գուցե հնարավոր էր հանրաքվեի դնել, որովհետեւ Եվրոպայում էլ կան պետություններ, որ Եվրամիության անդամ չեն: Մենք շրջապատված ենք 4 պետություններով Թուրքիայով, Ադրբեջանով, Վրաստանով եւ Իրանով ու չորսս էլ Եվրախորհրդի անդամ ենք, բայց հիմա ուզում ենք Եվրամիություն… Ասում ենք Ռուսաստանը ճնշեց, բայց ինչու ճնշեց, եթե նա ճնշեց, իսկ ով է ասում, որ Եվրոմիությունը չի ճնշելու»:

Մյուս հարցին էլ մեր կախվածությունը Ռուսաստանից չմեծացա՞վ, Տիգրան Տեր-Եսայանը ասաց. «Կախվածություն չկա, իսկ որն է անկախ պետությունը, բոլորն էլ իրարից կախված են, նույնիսկ ամենահզոր պետությունները»:

Դիտարկմանն էլ՝ կայացրած որոշման հարցում արդյո՞ք ինքնուրույն ենք եղել՝ Տեր-Եսայանը ասաց. «Ոչ, իսկ ձեզ թվում է, որ նոյեմբերին պետք է ստորագրենք՝ ինքնուրույն ենք լինելո՞ւ: Անկախ նրանից թե ինչ ենք ստորագրում՝  միջամտություն կա ու բոլորն էլ ճնշելու են»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի խոսքին, թե սա ռացիոնալ որոշում է, որը բխում է ՀՀ ազգային շահերից ու այն եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ, Տեր-Եսայանը ասաց. «Հայաստանը ոչ Ռուսաստանի ոչ էլ Եվրամիության պետությունների հետ սահման ունի: Մենք համեստ պետություն ենք ու յուրաքանչյուր նման հարց պետք է դրվի հանրաքվեի, թվում է, թե սա անմեղ բան է, բայց տողատակերում բաներ կան, իսկ 21 -րդ դարում միամիտ բաներ չեն լինում եւ մենք չպետք է վախենանք, ու հասկանանք, թե ինչ ենք ուզում: Չեմ գտնում, որ սխալ երեւույթ է, ուղղակի լավ կլիներ դրվեր հանրաքվեի, բայց եթե ստորագրվել է՝ ուրեմն ճիշտ է ստորագրվել ու հին ընկերները չեն դավաճանում: Ռուսաստանը շատ սխալներ է թույլ տվել, բայց հարգում է մեզ մի բանի համար. մենք փոքր ազգ լինելով 2-րդ համաշխարհային պատերազմում հաշվեկշռային առումով ավելի շատ հերոսներ ու գեներալներ ենք տվել, քան մյուս ազգերը, որոնք եղել են 70 մլն»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ստեփան says:

    Որ այդ հարցը պետք է հանրաքվեով որոշվի, համաձայն եմ, չնայած հանրաքվեի արդյունքները կկեղծվեն: Բայց որ ռուսները մեզ հարգում են… Դուք հավատու՞մ եք Ձեր ասածին, պարոն Տեր-Եսայան: Կարող եմ տասնյակ օրինակներ բերել ու ապացուցել, որ ՌԴ-ի իշխանությունները Հայաստանի վրա թքած ունեն: Կամ Դուք շատ միամիտն եք, կամ էլ մեզ եք միամիտի տեղ դրել…

  2. Maxim says:

    Եթե երկրի ղեկավարությունը էլեմենտար հարգանք չունի իր ժողովրդի հանդեպ, առավել ևս, նրան
    տեսնում է, որպես թալանի օբյեկտ, իսկ ըմբոստանալու դեպքում կկրակի վրաները: Եթե թաղի խուժանի միջամտությամբ է ընտրվում նախագահը և մայրաքաղաքի քաղաքապետը, որի հայրը թե՛
    ի՞նչ հայրենիքին մատուցած ծառայությունների համար է դարձել ազգային հերոս, երբ իսկական
    ազգային հերոսները հալածվում են իրենց համարձակ պահվածքի համար, որ՝ գողեր,թալանչիներ,
    Մոնղոլ և Թաթար մի թալանեք սեփական երկիրը, այդ երկիրը, ազգը, ժողովուրդը, պետք է առաջին
    հերթին ինքն իրեն հարգելով չունենա նման տականքների, և նոր հարգանք սպասի մյուսներից:

  3. Azad says:

    Կարելի է հարց տալ արդիոք թէ մենք քանի՞ անգամ դավաճանել ենք Ռուսաստանին:

  4. Ւսկ ով ասաց որ հարգանքը ռուսները մեզ պետք է մատուցեն սկուտեղի վրա վորպես նվեր:Հարգանքը պետք է նվաճել եվ կատաղի պաշտպանել:Ռուսաստանյան բազմամյա սեփական փորցիցս ելնելով հավաստիացնում եմ, որ եթե արժանի ես ռուները լավ էլ հարգոմ են:Կարող եմ բազում օրինակներ բերել բայց դա ավելնորդ եմ համարում քանզի ամեն վոք էլ կարող է գտնել նման օրինակներ մի թեթեվ մտքին զոռ տալով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30