Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնում է կաբինետներում գնդակահարեն»․ Արգիշտի Կիվիրյան

Սեպտեմբեր 04,2013 22:47

galatv.am․ Արգիշտի Կիվիրյանին արդեն ազատ են արձակել և այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ինչ-որ վարույթ են կազմել, որին Կիվիրյանը հրաժարվել է ծանոթանալ: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրել է Արգիշտի Կիվիրյանը:

«Ես այնտեղ հայտարարություն եմ արել, որ ես որպես «Armtoday» կայքի գլխավոր խմբագիր կանգնած եմ եղել բաժնի մոտ և իրականացրել եմ իմ մասնագիտական գործունեությունը: Ընդունենք հստակ ծանուցագիր էր, ես էլ հրաժարվեցի ստանալ, գոյություն ունի օրենք, գնա քո համար արձանագրություն կազմի, ոչ մի տեղ գրած չի, որ մարդուն ծանուցագիր չստանալու համար ձեռքերը կապտացնելով քարշ են տալիս բաժին: Սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդում են գնահատում՝ կապված իմ մասնագիտական գործունեության հետ: Իմ նկատմամբ իրականացվել է բռնություն, և ես պահանջել եմ, որպեսզի իմ նկատմամբ բռնություն կիրառած մարդկանց ենթարկեն պատասխանատվության: Այսօր տասը հոգու Բաղրամյանից տարել էին ոստիկանություն, ես էլ եղել եմ այնտեղ, բայց հետո ինչ որ եղել եմ, նշանակում է ինձ հետ այդպե՞ս պետք է վարվեն: Սկզբից գան ասեն՝ մի պահ զրուցենք, մի պահ բաժին արի, հետո քարշ տալով տանեն. սրանից էն կողմ էլ ինչ անեն, ոստիկանական ռեժիմ որ ասում են, սա է, մնում է կաբինետներում գնդակահարեն»,- ասել է Արգիշտի Կիվիրյանը:

 

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30