Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն սեպտեմբերի 1- ից հայտարարել է Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի մեկնարկը: Չիվնինգի կրթաթոշակների 2014-2015թթ․ ուսումնական տարվա ընդունելության համար դիմումներն ընդունվում են ս/թ սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը:
Բրիտանական դեսպանատունն այսօր ՄԹ դեսպանի տանը հյուրընկալել էր Չիվնինգի նախկին շրջանավարտներին և համախոհ կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկա գտնվելու Չիվնինգի կրթաթոշակի 2013/2014 ուսումնական տարվա Հայաստանի ուսանողների ճանապարհելու արարողությանը և Չիվնինգի կրթաթոշակի հիմնադրման 30 ամյակին:
Մեզ հետ զրուցում դեսպանն ասաց, որ այսօր ուղարկում են երեք հոգու Բրիտանիայում ուսումը շարունակելու` հավելելով, որ մասնակիցներին ընտրում են ոչ միայն ինտելեկտուալ առումով, այլեւ էներգիայով լեցուն անհատների, ովքեր ցանկություն ունեն նորարար եւ ակտիվ լինելու. «Մոտ 15 տարի է, ինչ ծրագիրը գործում է եւ այս տարիների ընթացքում 100-ից ավելի ուսանողներ իրենց կրթությունը շարունակել են այս ծրագրով»,-ասաց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Քեթրին Լիչը` նշելով, որ պահանջները մեծ չեն: «Չիվնինգի կրթաթոշակին դիմելու համար տարիքային սահմանափակում չկա: Անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության համապատասխան վկայական, բարձրագույն կրթության դիպլոմ, լինել Հայաստանի քաղաքացի եւ ունենալ 2 տարվա աշխատանքային փորձ»,-ընդգծեց դեսպանը:
Կրթաթոշակը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Միացյալ թագավորությունում մագիստրատուրա ստանալու համար, այլև հնարավորություն է տալիս անդամակցել գլոբալ ցանցին`ամբողջությամբ ֆինանսավորորելով Մեծ Բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:
Կարդացեք նաև
Ծրագիրը սկսել է գործել 1983 թվականից, ընդգրկում է աշխարհի 116 երկիր:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ