Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Թումասյան. «Եվրոպան կացինը տվել է Ռուսաստանի ձեռքը, հայերին էլ ասում է`դիմադրեք»

Սեպտեմբեր 04,2013 21:01

Aravot.am-ը  «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանին խնդրեց մեկնաբանել երեկ Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը անդամագրվելու  մասին արած հայտարարությունը:

Մեր  այն հարցին, թե նախագահի որոշումը անակնկա՞լ էր մեզ համար, Վահան Թումասյանն ասաց. «Ես կարծում եմ կրկնակի անակնկալի կգայինք, եթե հակառակը հայտարարեր: Սա շատ բարդ  խնդիր է, բայց ուրիշ ի՞նչ կարող էր հայտարարել, տարիներ շարունակ  էներգահամակարգը, պետության ամբողջ կարևորագույն ռազմավարական օբյեկտները տվել ենք ռուսներին և հիմա ուզում ենք ի՞նչ ասել, որ…Հիմա հայտարարություն է, արել է, ես շատ լուրջ չեմ վերաբերում այդ հայտարարությանը, որպես երկրի ղեկավար հայտարարել է իր մոտեցումների մասին, որը չէինք բարձրաձայնում`մեր ազգային արժանապատվությունը համարելով ավելի բարձ, քան ինչ-որ սայուզների մեջ մտնելը: Մեր արժանապատվությունից ցածր էինք համարում և այդ մասին չէին  խոսում   թե քաղաքական ուժերը, թե իշխանությունները, հիմա իրեն պարտադրեցին կամ ինքը համաձայնեց էդ պահին», -այսպես մեկնաբանեց  մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, թե Եվրամիությունից արդեն իսկ արձագանքներ են հնչում, թե Ռուսաստանը  շանտաժի է ենթարկել Հայաստանին, Վահան Թումասյանն  ասաց. «Դե թող Եվրոպան էլ Ռուսաստանին շանտաժի ենթարկի, որ Ռուսաստանը փոքր պետություններին շանտաժի չենթարկի: Ես ինքս դեմ եմ Ռուսաստանի հետ սերտաճմանը կամ չգիտեմ սայուզների մեջ մտնելուն, բայց նույն Եվրոպան, երբ, որ ինքը  սիլիբիլի է անում նույն Ռուսաստանի հետ և թույլատրել է հասնել էն աստիճանին, որ փոքր երկրներին կարող է շանտաժի ենթարկի, կացնահարի, բա ի՞նչ է ուզում, հերոսանայի՞նք, ամբողջ ազգով գնանք ինքնազոհությա՞ն: Իրենք չգիտե՞ն Ռուսաստանին` կացնով աշխատող, կացինը տվել են Ռուսաստանի ձեռքը, մեզ ասում են` դուք դիմադրեք: Թող Եվրոպան դիմադրի, թող Եվրոպան գազը չառնի, թող Եվրոպան Ռուսաստանին մի հատ շլոթի տա, թե փոքր երկրներին մի նեղի, թող անի, էնքան անի, մեզանից ի՞նչ են ուզում, էդքան հզորություն ունենայինք մենք կանեինք, էլի: Մի բան կարող եմ ասել`լուրջ մի վերաբերվեք…»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Մի ժամանակ Երեւանում, ամեն խաչմերուկին պուլպուլկ (ցայտաղբյուր) կար: Դե, հիմա ջուրը համ թանկ է, համ էլ վտանգավոր, երեւի այդ պատճառով էլ վերացան: Պուլպուլկների տեղը հայտնվեցին տեսախցիկներ, բայց պակասում են միկրոֆոնները: Դե, ժողովուրդը բան ու գործ չունի, գոնե միկրոֆոններ կլինեն, իրիկունները կզբաղվեն: Գյուղացիները քաղաքական գնահատականներ կտան Եվրոպայի հետ կապված, բանվորները` Ռուսաստանի…
    Ի՞նչ հող, ի՞նչ արհեստ… միայն խոսքի «արվեստ»:

    • Համլետ says:

      Գերազանց քոմենտ է…
      Հիմա КВН-ի մակարդակով ամեն ոք ճգնելու է ցուցադրելու իր «զիլ» հումորն ու լոփո-լոփո մեկնաբանություններով ինքնահաստատվելու փորձեր անելը…Հարցնող չկա,որ եթե դու՝ հոդվածագիր (նա,ես,մյուսը) էդքան խելոք ենք,ապա ինչու՞ ենք այսպիսի ողորմելի վիճակում,ինչու՞ ենք դարձել մի խումբ ավազակների ու ազգի թափթփուկների գերին…
      Զանգ կախող չունենք,դատարկ ճամարտակող՝ որքան ուզեք…

  2. Artak says:

    Լսելով վերջին շրջանում հասարակության մեջ առկա կարծիքները` կարելի է հանգել այն համոզման, որ խնդիրը ոչ թե ՀՀ ճիշտ կողմնորոշման ու ապագայի հարցն է, այլ այն հարցը, թե որ կողմի կերակրողն է լավը: Զարմանալի համերաշխությամբ ընդդեմ մաքսային միության արտահայտվող կողմի ներկայացուցիչները սնվում են արևմտյան փողերով և երևի ըստ փողի չափի էլ դրսևորվում է նրանց եվրոպամետությունն ու հակառուսականությունը: Նույն կերպ վարվում է նաև այն կողմը, որի դոնորը Ռուսաստանն է: Ազգային շահ կոչվածը պաստառ է ընդամենը այս կողմերի համար: Ցավոք, նույն կերպ բաժանված է իրեն ազատ կամ ճնշված հռչակող հայկական մամուլը: Բավական ազդեցիկ թերթեր տպագրում են միայն այն ինչը, իրենք ցանկանում են լսել կամ իրենց պատվիրել են: Դե ինչ արած մարդիկ դեմոկրատիան այդ կերպ են հասկանում: Բնականաբար նրանք երբեք չեն տպագրի այնպիսի կարծիքներ կամ չեն ցանկանա լսել այնպիսի կարծիքներ, որոնք տարբեր կլինեն իրենց որդեգրած ուղուց:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30