Մի անգամ՝ դեռևս խորհրադային ժամանակաշրջանում, Վալենտին Ֆիլատովի ղեկավարության տակ գտնվող արջերի կրկեսը ելույթ ունեցավ Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում: «Աղջիկ» անունը ստացած արջը գերազանց տիրապետում էր մոտոցիկլ վարելու նրբություններին և կարողանում էր զարմանք ու հիացմունք պատճառել իր հանդիսատեսին: Շտուտգարդ քաղաքի իշխանությունները որոշում կայացրին արջին վարորդական իրավունք շնորհելու: Երբ 10 տարի անց արջերի կրկեսը հյուրախաղերով վերադարձավ Շտուտգարդ, միջոցառման կազմակերպիչները որոշեցին գովազդային հետաքրքիր ակցիա իրականացրել: «Աղջիկ» արջին հնարավորություն տրվեց մոտոցիկլով շրջելու քաղաքի փողոցներով: Արջը կարողացավ ինքնուրույն անցնել մի քանի թաղամասերով և նույնիսկ մեկ անգամ կանգնեց կարմիր լույսի ժամանակ: Սակայն ի վերջո նա մոտոցիկլով բախվեց իր դիմացից ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որը պատկանում էր հենց միջոցառման կազմակերպչին:
Գրելանդիայի արկտիկական ջրերում բնակվում են շնաձկներ, որոնք կարողանում են որսալ նույնիսկ սպիտակ արջեր և հյուսիսային եղջերուներ:
1890թ.-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ մարդահամար: Այն ժամանակ` արդյունքների մշակման համար առաջին անգամ օգտագործվեց էլեկտրոնային հաշվիչ մեքենա, որը ստեղծել էր Հերման Հոլերիթը: Այդ մեքենայի շնորհիվ մշակումը տևեց ընդամենը 1 տարի` նախորդ 8-ի փոխարեն: Ծագումով գերմանացի ամերիկացի ինժեներ և գյուտարար Հ. Հոլիեթը համարվում է նաև Այ-Բի-Էմ ընկերության հիմնադիրներից մեկը, տաբուլյատոր կոչվող էլեկտրական մեքենայի հայտնագործողը
Կարդացեք նաև
1781 թվականի այս օրը` սեպտեմբերի 4-ին, հիմնադրվեց Լոս Անջելես քաղաքը: Այն ԱՄՆ-ի մեծությամբ և բնակչությամբ երկրորդ քաղաքն է: Քաղաքի բնակչության շուրջ 15 տոկոսը հայեր են: