1in.am. «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վաղը շտապ Բրյուսել է մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան Բրյուսել են կանչել Եվրամիության պաշտոնյաները՝ բացատրություն տալու, թե ինչ է նշանակում երեկ Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե «Հայաստանը ցանկություն ունի միանալ Մաքսային միությանը»:
«Առաջին լրատվական»-ը փորձեց արտգործնախարարության լրատվական ծառայությունից ճշտել՝ իսկապե՞ս Է. Նալբանդյանը վաղը մեկնելու է Բրյուսել, պատասխանեցին՝ «նախարարի այցերի մասին հայտնում ենք պատշաճ ժամկետներում»:
Մեր տեղեկություններով՝ այսօր այդ հարցերը քննարկելու համար արդեն Բրյուսել է մեկնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վաղը Բրյուսել են մեկնում նաև ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրանք մեկնում են ԵԺԿ քաղաքական վեհաժողովին մասնակցելու պատրվակով, բայց ԵՄ պաշտոնյաների մոտ նույնպես քննարկելու են Հայաստանի՝ Մաքսային միությանը մասնակցելու պարագայում նոյեմբերին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Առաջին լրատվական»-ի կայքում: