Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը հայտնեց ցանկություն՝ միանալու Մաքսային միությանը:
Երևանի փողոցներում փորձեցինք ճշտել քաղաքացիների վերաբերմունքը՝ նախագահ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ. «Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև Եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»:
Քաղաքացիներից շատերը տեղյակ չէին հայտարարությունից: Հարցվածների մեծ մասը կարծում է, որ որոշումը դրական ազդեցություն կունենա.
«Մենք ունենք գերակա խնդիր՝ Արցախը, վատ չէր լինի համագործակցել Եվրամիության հետ, բայց պետք է նախ և առաջ հաշվի առնել ոչ թե մեր ցանկությունը, այլ մեր գերակա խնդիրը»:
Կարդացեք նաև
Մեկ այլ քաղաքացի էլ համարում է, որ նման հարցը պետք է հանրաքվեի միջոցով որոշվեր: Մինչդեռ որոշ քաղաքացիներ հարցին վերաբերվում էին բացասական.
«Մինչև Սահմանադրությունը չփոխվի, ոչ մի բան նորմալ չի լինելու: Մենք պետք է պայքարենք ամեն ինչի դեմ»:
Հարցման մանրամասները տեսանյութում՝
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ