Յուրաքանչյուր աշխատանքային օր առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն մայրաքաղաքի բնակիչները քաղաքապետարանին առնչվող իրենց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանում կարող են ստանալ՝ զանգահարելով քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին:
Ըստ այդմ, օգոստոս ամսվա ամփոփ տվյալներով Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 3595 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 715 հարցի տրվել է համապատասխան ընթացք և մեկօրյա կատարման ժամկետով ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով:
Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 411 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, որոշ հարցերի դեպքում էլ՝ համապատասխան լուծումներ:
Բանավոր և գրավոր պատասխաններ են տրվել նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին օգոստոս ամսվա քաղաքապետարանի իրավասության շրջանակում ընթացքում ստացված 196 հեռախոսազանգին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն