Մաքսային միությանն անդամագրվելու ՀՀ նախագահի որոշումը իրավապաշտպան Միքայել Դանիելյանի համոզմամբ, անփոփոխ կմնա: «Այս իշխանություններն ամեն ինչ կանեն, որ ժողովուրդը ոչ մի բան չստանա: Ժողովուրդը պետք է գնա շատ կտրուկ քայլերի, որ մի բան փոխի»,- ասաց պարոն Դանիելյանը:
Նրա խոսքերով, ժողովուրդը չպետք է այդքան հանգիստ ընդուներ ՀՀ նախագահի երեկվա որոշումը ու այսօր նախագահական նստավայր պետք է գային բոլորը, փակեին փողոցը. «Ընդվզումը չի կազմակերպվում, ընդվզումը գալիս է հոգուց: Եթե դու համաձայն ես ազատ ապրելուն , ուրեմն գալիս ես այստեղ, եթե համաձայն չես, ուրեմն չես գալիս»:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի համար էլ էր անակնկալ Մաքսային միությանն անդամագրվելու իր որոշումը, պարոն Դանիելյանը հեգնեց. «Վայ քոռանամ ես, ուրեմն կարող է հանգիստ հրաժարական տալ` առանց նույնիսկ մտածելու»:
«Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ դատապարտեց նախագահական նստավայրի առջեւից ակտիվիստներին բռնի ուժով բերման ենթարկելու ոստիկանների գործողությունները, իսկ ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունն ու որոշումը բացատրեց ապօրինի իշխանության գործունեությամբ. «Երբ իշխանությունը ժողովրդից չէ, ինչ ասեք կարող ենք սպասել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ