Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.40-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Արթիկի բաժնում գրություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տվյալները, 1991 թ. ծնված Բորիս Մ.-ի բերած և դատապարտյալ, 1989 թ. ծնված Արթուր Յ.-ին հասցեագրած հանձնունքի զննությամբ 5 հատ շաուրմաներից մեկի միջից հայտնաբերվել են թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներ, որոնց մեջ առկա էին դարչնագույն, կասկածելի կոշտ զանգվածներ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն