«Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը հիշեցրեց մարդկանց, որ պետք է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունն այսպես մեկնաբանեց գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ «Վերջին ընտրություններից հետո Հայաստանում մի տեսակ զինադադարի իրավիճակ էր, որովհետեւ ընդդիմադիր ռեսուրսը սպառված էր, երիտասարդությունն էլ կարեւոր խնդիրներով էր զբաղվում: Այս ստորագրությունը ցույց տվեց, որ մեր երկիրը շատ ծանր վիճակի մեջ է եւ պետք է քաղաքական շատ լուրջ շարժում իրագործել, պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»:
Ըստ Վահրամ Մարտիրոսյանի, առայժմ պետք չէ հուսահատվել, քանի որ արված է ընդամենը մեկ հայտարարություն. «Այդ հայտարարությունը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունը ոչ միայն ուղեվարձերի, ուսանողական վարձերի, տնտեսական մանր ու մեծ հարցերում է գործում Հայաստանի շահերին հակառակ, այլեւ գլոբալ խնդիրներում»:
Շատերը կարծում են՝ Սերժ Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ է նման որոշման եկել, ուղղակի 15 րոպեում է որոշել եւ հայտարարության տակ ստորագրել: Վահրամ Մարտիրոսյանը համաձայն չէ. «Եթե այդպես լիներ, որ 15 րոպեում է ընդունել այդ որոշումը, ուրեմն պետք է ենթադրել, որ Հայաստանում իշխանությունը ներկայացնող այլ մարդիկ ունեն այլ տեսակետ եւ համոզմունք, ինչի մասին խոսվել է տարբեր մակարդակներում՝ վարչապետի մակարդակով, փոխարտգործնախարարի մակարդակով: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում բեմականացվել է դեպի Եվրոպա քայլ անելու շարժումը: Իրականում Սերժ Սարգսյանը եւ մյուսները համոզված են եղել, որ կստորագրեն Մաքսային միություն մտնելու տակ: Միակ ենթադրությունս այն է, որ իրենք փորձում են իրենց գինը թանկացնել, այսինքն, ստորագրելու դիմաց ինչ-որ բան պոկել ՌԴ-ից»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ դրա համա՞ր են այս 4 տարիներին տարել-բերել, թե բանակցում են ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ՝ Վահրամ Մարտիրոսյանը պատասխանեց, որ այս վերջին ամիսներին մեդիայում բարձրացված ալիքը նկատի ունի, որն ըստ էության ռուսական ուղղության դեմ էր. «Դա նպաստում էր նրան, որ Հայաստանի գինը թանկացվեր, թանկ գնով վաճառվեր: Այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, ցույց տվեց, որ ամբողջը եղել է բեմականացում: Եվրոպական ուղղությունը եղել է իրականում նմանակում՝ իմիտացիա՝ Եվրոպա շարժվելու: Բայց Պուտինը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանն ինքը խնդրեց: Պուտինը ՌԴ-ի կողմից խոստացավ օժանդակել նրան, այսինքն, նույնիսկ ճնշման պատրանքը չկար: Ես կասեի, որ սա շատ տխուր երեւույթ էր: Ես կասեի, սա ծաղկավոր խալաթ հագցնել էր Հայաստանը ներկայացնող նախագահին: Պուտինը ծաղկավոր խալաթ հագցրեց նրան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ս.ս.-ին ծաղկավոր խալաթ հագցրեց ոչ թե Պուտինը, այլ թաղի խուժանը մեր երկրի մակարդակով:
Այսօր մեր երկրում ցանկացած հարց լուծվում է թաղի խուժանի մակարդակուվ,՝ ընդուպ մինչև երկրի
նախագահ, կամ քաղաքապետ ընտրելու ժամանակ, որտեղ ոստիկանը ուղորդվում է հենց այդ խուժանի հրահանգներով, որոնք այնքան են սերտացած հանցավոր ռեժիմի հետ և մի թիմ են կազմում, որ ցանկացած հանցավոր երևույթ նրանց կողմից՝ նույնիսկ զարմանք չի առաջացնում:
Ի՞նչ կարող էր փոխել երկրում, եթե Մաքսային միության փոխարեն ընտրվեր մեկ այլ ճանապարհ,՝
բացարձակապես ոչինչ: Երկու հանծագործ տարր, սկզբում մոնղալը, ապա թաթարը ,,որոնք նույնիսկ
արտաքինով են համապատասխանում իրենց էությանը,, ներխուժեցին մեր երկիր միայն մեկ նպատակով՝ ԹԱԼԱՆԻ: Իրենց շուրջ հավաքելով բանդիտների, շատ հաջող իրականացրեցին իրենց
նպատակը, անդամալուծ անելով երկրի առանց այն էլ կաղող տնտեսությունը, որի վառ ապացույցն է՝
բոլոր գյուղական վայրերի փաստացի համատարած արտագաղթը, երբ գյուղացին թողում է իր հողը,
տունը ու տեղը և հեռանում երկրից: Ահա որտեղ է աղետը, իսկ մնացածը կեխտը ծածկելու իմիտացիաներ են:
Նախագահը իրավունք չուներ հանրությանը խաբեր ու միանձնյա, պահի ազդեցությամբ նման որոշում կայացներ: Ինքը իր ընտանիքի հարցը չի լուծում կամ իր ընտանիքը չի ներկայացնում, նա մի ղջ պետության ապագայի հետ է խաղ անում: Նախագահը ապացուցեց, որ ինքը իրեն համարում է ոչ թե անկախ պետության նախագահ, այլ Ռուսաստանի նահանգի կամ ինքնավար մարզի մարզպետ: Թող տեղափոխվի Ռուսաստան ու նշանակվի ռուսական մի մարզի ղեկավար;